Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում կպայքարի ունիվերսիադայի ոսկու համար

Հուլիս 14,2013 15:18 Share

Մինչեւ 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանն այսօր կարող է Հայաստանի ուսանողական հավաքականի հաշվարկին առաջին ոսկե մեդալը բերել:

Տիգրանը քառորդ եզրափակչում հաղթել է ռուսաստանցի Վասիլի Կարաուլովին, այնուհետեւ, կիսաեզրափակչում առավելության հասել վրացի  Նադարեիշվիլիի նկատմամբ, որը նախորդ փուլում պարտության էր մատնել Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Նարեկ Առաքելյանին:

Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում չեմպիոնի կոչումն է վիճարկելու Ղազախստանի ներկայացուցիչ Բեյմբետ Կանժանովի հետ գոտեմարտում:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել