Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո

Հուլիս 16,2013 16:18 Share

Նոր Մոսկվայում խոշոր վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե տղան մահացել է բանակում:

«Բազան ստուգել եմ: Մինչև 2005 թվականը նման անուն-ազգանունով մահացած զինվոր չգտանք: Մահվան պատճառները պարզելու համար խոսեցի քրոջ հետ, պարզվեց, որ 1991թ. ծնված Սերոբ Հրաչյայի Հարությունյանը մահացել է զորացրվելուց որոշ ժամանակ անց՝ գլխուղեղի քաղցկեղից»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել