Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսական տրակտորների գործարանը դատի է տվել ԲՀԿ-ական նախկին գյուղփոխնախարարին

Հուլիս 16,2013 21:25 Share

Բելառուսական տրակտորներ արտադրող «Բոբրույսկի» գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չվճարեց Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է գործարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը:

Նրա խոսքով` Վարդան Կարապետյանն այդպես էլ չվճարեց գումարն ամբողջությամբ, ինչի պատճառով գործարանը որոշել է նրան դատի տալ: Իսկ թե երբ կլինի առաջին դատական նիստը, Վ. Վիլենինովիչը դժվարացավ պատասխանել:

 

Մանրամանսերը՝ «Առաջին լրատվական»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել