Լրահոս
Օրվա լրահոսը

Ուիլյամն ու Քեյթը որդի ունեցան

Հուլիս 23,2013 02:07

Azatutyun.am․ Լոնդոնից ստացված հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Եղիսաբեթ երկրորդ թագուհու  թոռը` Քեմբիջի դուքս, արքայազն Ուիլյամը այսօր արու զավակ է ունեցել։

Քեմբրիջի դքսուհի Քեյթը տղա է ծնել Լոնդոնի Փադինգթոն թաղամասի Սուրբ Մարիամի հիվանդանոցում։ Բուքինգհեմյան պալատը հաղորդել է, որ «արքայազնը եւ դքսուհին անչափ երջանիկ են»։

Բժիշկների փոխանցմամբ, «դքսուհին եւ նորածինը բարվոք առողջական վիճակում են»։

Արքայազն Ուիլյամի հայրը` Ուելսի դուքս, թագաժառանգ Չարլզը հայտարարել է, որ շատ ուրախ է առաջին թոռան ծննդյան կապակցությամբ։

«Ես հպարտ եմ առաջին անգամ պապ դառնալու առիթով, գիտեմ, որ ցանկացած մարդու կյանքում դա բացառիկ պահ է, անհամբերությամբ սպասում եմ թոռանս տեսնելու պահին»,- ասվում է արքայազն Չարլզի ուղերձում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ասել է, որ «ամբողջ ազգը մեծ ոգեւորությամբ է ընդունել արքայական տանն արու զավակի ծննդյան լուրը եւ ողջունում է երջանիկ ծնողներին»։

Արքայազն Ուիլյամը եւ Քեմբրիջի դքսուհին այս գիշեոր կմնան Էդվարդ արքայի հիվանդանոցում։

Անգլիական եկեղեցու ավագ քահանայապետ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հայտարարել է, որ կիսում է ուրախությունը երջանիկ ծնողների հետ։

«Թող Աստված այդ ընտանիքին պարգեւի երջանկություն, առողջություն եւ սեր իրենց համատեղ կյանքում»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։

 

Արմեն Քոլոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031