Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը որ թռնող լիներ, չնայած 2018թ.-ի ձեր զգուշացումներին (որ չգա) եկել, պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է»․ Ագնեսա Խամոյան

Հունիս 14,2026 23:02 Share

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրեմն առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ նախագահ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չի տրամադրվել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, գրասենյակը հարկ է համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:

Եվ ինչ է տեղի ունենում ժամեր անց. Քոչարյանի ելքը երկրից արգելվում է (այս պահին իրավապահների «հիմնավորումներին» ծանոթ չեմ): Բայց առավել զավեշտալի է իշխանական կայքերի ու ֆեյքերի վերնագրերը՝ «Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը, փորձել է փախչել»…

Սա ասում է մի թիմ, որի ղեկավարը փախչելու, թռնելու վարպետ է. թռել է Մարտի 1-ից, նոյեմբերի 9-ից հետո փախել էր բունկեր, Քոչարյանի ազատ արձակվելուց հետո էլ մտել էր մահճակալի տակ:

Ձեր գրածի վրա ձեր թիմակիցների ծիծաղն է անգամ գալիս, տղաներ եւ աղջիկներ, Քոչարյանը որ թռնող լիներ, չնայած 2018թ.-ի ձեր զգուշացումներին (որ չգա) եկել, պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է։

Հանգիստ վեր ընկեք տեղներդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930