Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին պատկանող գիծը 100 դրամո՞վ է սպասարկում (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 17:16

Դերասան Անդրանիկ Հարությունյանը, որը «Կարգին սերիալում» մարմնավորում է Հալալին՝ երեկվանից միացել է իրենց անձնական ավտոմեքենաներով մարդկանց անվճար տեղափոխողներին, եւ պայքարում է տրանսպորտի սակագնի թանկացման դեմ:

Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկն ասաց, որ երեկ քաղաքի տարբեր մասերում է եղել, սկսած Քանաքեռից, Մասիվից, եղել է Բանգլադեշում, Կոմիտասում, իսկ այսօր` կգնա Օպերայից- Բանգլադեշ ուղղությամբ:

Ի՞նչ արդյունքի եք հասել:

– Երկու գծի տեր արդեն որոշել են, որ հին ուղեվարձով են երթեւեկելու: Եթե չեմ սխալվում՝ մեկը Սամվել Ալեքսանյանինն է, մյուսը` չգիտեմ անունը:

Իրե՞նք են հայտարարել այդ մասին:

Չէ, բայց ֆեյսբուքյան էջերում էր գրված:

Ի՞նչքան եք շարունակելու ակցիան:

-Կոնկրետ թե ինչքան կլինի, ֆիքսված ժամանակ չկա: Իսկ եթե ինչ որ բան չլինի այս ամենից հետո, ուրեմն ինչ որ բան փչացել է այս երկրում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031