Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարների ոտանավորը. «ՀՀ կառավարություն, գլորիր շարիկ գույնզգույն…»․ (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 19:22

«Հայազն» կուսակցության անդամները այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ բողոքի երթով քաղաքապետարանի մոտից հասան կառավարության շենք: Կուսակցության անդամները ներկայացրեցին երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական վիճակը, իսկ ակտիվիստները, արձագանքելով դրան՝ ժամանակ առ ժամանակ բղավում էին՝  «Ամոթ, ամոթ, Տիգրան, հեռացի՛ր»:

«Հայազնի» անդամների խոսքերով՝ «Այս կառավարությունը  գլխավորում է մի մարդ, որը հեղինակել է պետության վախճանի ծրագիրը: Ամենավատն այն է, որ պետության վախճանի այդ ծրագիրը ներկայացվում է որպես պետության փրկության ծրագիր: Այս ֆինանսական օլիգարխների նոր տեսակը պատրաստվում է վաղը Հայաստանում 100 տոկոսանոց իշխանության հասնել: Թույլ չե՛նք տա»:

Ակտիվիստները վստահեցրին, որ եթե «այդ պարոնը»՝ նկատի ունեն Սերժ Սարգսյանին, արձակուրդ գնացած չլիներ, միգուցե երթով հասնեին նախագահական:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ բնապահպան Ապրես Զոհրաբյանը ցույցի ժամանակ հիշեցրեց, թե ինչպես էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում համակարգչով գույնզգույն «շարիկ գլորում»: Նրա խոսքերով՝ «Էս էր էս կառավարության առավելագույն աշխատունակության ցուցանիշը: Կգա ժամանակ, որ էս կառավարությունը ժամանակ կունենա շարիկ գլորելու: 10 տարվա ժամանակ կունենա գլորելու եւ դա կլինի այն բանի համար, որ  իրենք անգործության են մատնվել՝ իր պատասխանատվությունը կատարելու ժամանակ: Այդ ժամանակը նա կունենա բանտում»:

Նա մի քառատող տեղում շարադրեց՝ նվիրված մեր կառավարությանը, որը շարունակեցին ցուցարարները կրկնել.

«ՀՀ կառավարություն,

Գլորիր շարիկ գույնզգույն,

Ինչքան կերաք բոլ եղավ,

Ու ձեզ արդեն շատ եղավ»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031