Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարո՛ն, իջիր խաղանք»,- ակտիվիստները «գրավեցին» քաղաքապետարանը․ (Տեսանյութեր)

Օգոստոս 06,2013 20:04

«Տարոն իջիր խաղանք: Եթե խաղալու ես, շուտ իջիր, մամաս ասել է շուտ գնամ տուն, ջրոցի կամ բռնոցի ենք խաղալու շուտ իջիր»,- այս կոչերով այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց են հավաքվել «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները եւ պատրաստվում ե պայմանականորեն գրավել քաղաքապետարանի շենքը:

Հավաքված ակտիվիստները ծաղրածուի գլխարկներով են եւ փոքրիկ ինքնաձիգներով եւ քաղաքապետարանի տարբեր մուտքերի մոտ պտտվելով պայմանական փորձեր են անում գրավել քաղաքապետարանը:

Ակտիվիստները կոչ են անում նաեւ ոստիկաններին միանալ իրենց խաղին:

IMAG2139

Երկու ակտիվիստ անցան քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքում վրան տեղադրեցին: Ոստիկանները ակտիվիստներին դուրս գցեցին վրանից եւ վրանը վերցրին:

«Կեցցե Հայաստանի հանրապետության վրանագողությունը: Վրանի գողը գող չէ»,- կատակեցին ակտիվիստները:

Հետո ակտիվիստները իրենց ոստիկանների տեղը դրեցին, փակեցին քաղաքապետարանի շենքը ու  փորձում էին իբր թե խանգարել քաղաքապետարան մուտք գործող աշխատակիցների ու ակտիվիստների մուտքը:

«Ակտիվիստներ ձեր մեջ կան գրանտակերեր, սադրիչներ, բացահայտեք նրան հեռացրեք նրանց ձեր շարքերից»,- Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դերում հանդես եկավ ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ                                                 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031