Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամը աղմկահարույց նամակի մասին. «Նամակը Արիս արքեպիսկոպոսի անձնական էլ.փոստից էր»

Օգոստոս 06,2013 22:59

Aravot.am-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 3-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք էր հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Ըստ մեզ հասած նամակի, Նուրհան արքեպիսկոպոսը նաեւ մտահոգություն էր հայտնել, թե վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին:

Ժամեր անց հետեւեց Մայր Աթոռի արձագանքը, որ նամակը տարածվել է ոչ պաշտոնական խողովակներով, այն կասկած է հարուցում, եւ Երուսաղեմի հայոց պատրիարք տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված գրություն Մայր Աթոռում չի ստացվել:

Քիչ առաջ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը Aravot.am-ին հայտնեց. «Սույն թվականի օգոստոսի 3-ով թվագրված Երուսաղեմի հայոց պատրիարքի ստորագիր նամակը՝ ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոսին, փաստորեն միայն օգոստոսի 6-ին, ժամը 19.30-ին է առաքվել Մայր Աթոռ Ս. Էջմիածին, իմ կատարած հայտարարությունից ժամեր անց, այն էլ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի անձնական  էլ.փոստի հասցեից»:

Տեր Վահրամը տեղեկացրեց նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է կարճատև արձակուրդի, եւ անհրաժեշտ պարզաբանումներն ու մեկնաբանությունները կտրվեն առաջիկայում:

Ի դեպ, խնդրի մասին տեր Վահրամը նաեւ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում :

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս խայտառակ իրավիճակը, որը տիրում է մեր երկրում, ակիզբ առավ չարաբաստիկ՝ 1999թ.-նի
    հոկտեմբերի 27-ից, երբ գլխատվեց երկրի ճակատագրով քիչ, թե՛ շատ մտահոգվող 8 անձ, և նույն
    օրը՝ նույն ժամերին ,,ընտրվեց,, կամ ,,սրբացավ,, Գարեգին Բ-ն: Այդ օրից ի վեր մեր երկրում
    տասնապատկվեց՝ անարդարության, վախի, ստրկամտության, ստորաքարշության, կաշառքի, թալանի,
    և այլ անառակաբարո բարքերի կործանարար երևույթները:
    Մենք իրավունք չունենք լռելու, իսկ եթե այսպես պետք է շարունակվի, ապա յուրաքանչյուրս կարող
    ենք և պարտավոր ենք, ողջ աշխարհով մեկ աղաղակենլ այս վիճակի մասին, քանի որ կորցնելունն
    շատ ավելի մեծ է քան իբր խայտառակվելը՝ աշխարհով մեկ: Մեր երկրում հայը շատ ավելի կաշկանդված և վախի մթնոլորտում է ապրում, քան՝ օտար երկրում, դրա համար էլ թքում ու
    հեռանում են երկրից, և այս ամենը մի քանի դուրսպրծուկների պատճառով, որոնք առանց՝ ազգի,
    հայրենիքի, ժողովրդի զգացողության, միայն թալանում և ամայեցնում են երկիրը:

  2. Դուկել պակաս չեք թալանըմ, ձեր մեթոդներով… ունեմ կոնկրետ ապացույցներ, դուքել սուրփ չեք… բայց ձեզ դնումեք սրփի տեղ… Սորբը մեր Հայրնա, որ երկնքումա. Սուրբը իմ Պապնա եղել… Տեր Հովիկյան Մանուկը, որ գաղթվելա Արեվմտյան հայաստանից, 1915,թվականին. ու մարդկանց, կյանքա փրկել… գերեզմանել չունի… շատ բան չեմ գրում, որ Պապուս անունը, սպեկուլիրվտ չանեք, Արխիվային փասթաթխտերել ունեմ, Էլեկսրոնային նամակ չի, Պաշտոնական նամակա, ստացելեմ հանրային պոշտայով… առտ-երկրից, Հորս մահից հետո.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031