Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի լուրերից մինչև սկանդալ. Շաբաթվա շոուբիզնեսը

Օգոստոս 10,2013 15:13

Բարի լուր. ծնվել է դերասաններ Գագոյի և Լիդիայի առաջնեկը: Դերասաններն ավելի շատ հայտնի են «Tattoo Art» ծրագրից, որի շրջանակներում հրավիրում էին հայտնի մարդկանց ու նրանց մարմնին տատու անում: Երեխան ծնվել է օգոստոսի 8-ին՝ Երևանի Մարգարյան հիվանդանոցում: Փոքրիկին ծնողները Լիդիայի հայրիկի պատվին Էդուարդ են կոչել, այս մասին հայտնել է esyes.am-ը: Լրատվամիջոցի հետ նորաթուխ մայրիկը խոսել է իր և իր ամուսնու զգացողությունների մասին. «Անբացատրելի զգացողություն է, երկուսս էլ անսահման երջանիկ ենք», – ասել է նա:

Բարի լուր է տարածել նաև DJ Վակցինան: Նա ևս որդի է ունեցել, սակայն ինչպես երևում է Վակցինայի ֆեյսբուքյան էջում  արված գրառումից՝ նորաթուխ մայրիկը դեռևս չի կողմնորոշվել երեխայի անվան ընտրության հարցում: «Հիմա մի բան եմ հարցնում, բայց չզարմանաք: Առաջին հերթին` Յուրի անունը շատ-շատ թանկ ու կարևոր է, քանի որ իմ հայրիկի անունն է: Բացի այդ, շատ սիրուն անուն է, ըստ իս, բայց երեխայի ծննդից հետո, երբ իրեն նայում եմ, ինձ թվում է` այդ անունը իրենը չէ: Պետք է ուրիշ անուն, ու հիմա խառնվել եմ իրար: Բալիկ ունեցող ծնողներ, ձեզ մոտ եղե՞լ է նման բան»,-գրել է Վակցինան:

Այս շաբաթ նոր սկանդալ է եղել հայկական շոուբիզնեսում: Վերջերս երգիչ Մհերի ու Արփիի ներկայացրած «Տարոսը քեզ» երգի տեսահոլովակը բարկացրել է երգիչ Հայկ Կասպարովին, ով պնդում է, թե երգն իր երգացանկից է, և իր հարգելի կոլեգաներն առանց իրեն զգուշ­ացնելու վերաձայնագրել ու ներկայացրել են հանրության դատին: Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելել, որ Հայկը նաև նշել է, որ ինքն է գումար ծախսել ու աշխատանք տարել երգի վրա:

Երկրպագուների անակնկալը հուզել է Սիրուշոյին, ով իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Իմացա, որ երկրպագուներս միջոցառում են կազմակերպում ինձ նվիրված և ցանկանում են, որ ներկա գտնվեմ, քանի որ ուզում էի խուսափել ինձ վրա ավելորդ ուշադրությունից, ասացի, որ չեմ մասնակցի, որից հետո նրանք պատրաստեցին այս տեսանյութը, որն ինձ աննկարագրելի հուզեց: Սա ավելին է քան անակնկալը, սա աշխատանքիս լավագույն գնահատականներից է: Կան երկրպագուներ և կան ԻՄ երկրպագուները` խելացի, շնորհալի,ստեղծագործ և նվիրված: Իմ ճանապարհի լավագույն ընկերները»:

Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ տեսանյութը.

 Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031