Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն է կանչվել «Առավոտի» հրապարակման հերոսը

Օգոստոս 14,2013 17:02

«Առավոտ» օրաթերթի 2013 թ. օգոստոսի 14-ի թիվ 152 համարում հրապարակված «Տեսուչը տուգանել է 3000 դրամ, տեսախցիկը նույն խախտման համար` 5000 դրամ» հոդվածի  կապակցությամբ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ է հրավիրվել «Օպել» մակնիշի 35 SP 474 պետհամարանիշի ավտոմեքենայի  վարորդ Աշոտ Աբգարյանը, և նրան բացատրվել են  իր կողմից թույլ տրված երթևեկության կանոնների 2 տարբեր խախտումները, որոնք կազմվել են 30 րոպե տարբերությամբ:

Առաջին խախտումը կազմվել է ժամը 15.40-ին` տեսանկարահանման միջոցով` կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մասով, երկրորդը` ժամը 16.10-ին` ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետի տարածքով երթևեկելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասով:

Վարորդ Ա. Աբգարյանն ընդունել է իր կողմից կատարած խախտումները:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031