Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները դեռ չեն վերադարձրել Արգիշտի Կիվիրյանի վրանը

Օգոստոս 19,2013 16:37

Ոստիկանության կողմից օգոստոսի 1-ին և 6-ին քաղաքապետարանի տարածքում բողոքի ակցիա կատարող ակտիվիստներից առգրաված ոչ բոլոր վրաններն են վերադարձվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրեցին, որ առգրավված 3 վրաններից միայն 2-ն են վերադարձվել, քանի որ 1-ի տերը դեռ չի ներկայացել բաժանմունք, այն վերցնելու համար:

Մինչդեռ ակտիվիստ հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը մեր զրույցում պնդեց, որ ոստիկանությունը ստում է. «Ապօրինի կերպով տարել են բաժին, արձանագրություն են կազմել վրանը վերցնելու մասին: Ի տարբերություն մնացած ակտիվիստների՝ իմ վրանը առգրավել են հենց ոստիկանության բաժնում և պարտավոր էին տեղում վերադարձնել»:

Ակտիվիստից ոստիկանության բաժանմունքում առգրավել են նաև բարձրախոս, որը վերադարձել են:

Արգիշտի Կիվիրյանի խոսքերով՝ ինքը ոստիկանությանը բազմաթիվ պահանջներ է ներկայացրել, սակայն որևէ պատասխան չի ստացել, մինչդեռ ոստիկանությունը պարտավոր է տեղեկացնել քաղաքացուն իրի վերադարձման մասին:

Ոստիկանությունը օգոստոսի 1-ին առգրավել էր 3,  իսկ օգոստոսի 6-ին մեկ վրան, երբ ակտիվիստները ցանկացել էին տեղադրել այն քաղաքապետարանի տարածքում: Մնացած երեք վրանները վերադարձվել են ակտիվիստ Անի Կաղինյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031