Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի թիմը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք-2013»-ի հաղթող

Օգոստոս 25,2013 16:07

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա են գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին: Հոբելյանական  տասներորդ մրցումներին մասնակցել է 2041 ընտանիք Երևանից, ՀՀ մարզերից  և  ԼՂՀ-ից: Նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք անցել է եզրափակիչ փուլ և մասնակցել գավաթի համար որոշիչ մրցումներին:

«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլով: Վեց մարզաձևերում մասնակիցները պայքարել են տարիքային չորս խմբերով: Երևանի մարզական պատվիրակությունը 2078 միավորով, ընդհանուր թիմային հաշվարկով, գրավել է առաջին տեղը` արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի թիմին, գավաթը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետն իր հերթին, գավաթը փոխանցելով երևանյան մարզական թիմին, շնորհավորել է հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ հետագա տարիներին ևս Երևանի թիմը հաջող մրցելույթներ կունենա և կգրանցի բարձր արդյունքներ:

«Շնորհավորում եմ մեր բոլոր ընտանիքներին «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթում պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու և գավաթը մայրաքաղաք բերելու կապակցությամբ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝  դուք կարողացաք բարձր պահել Երևանի պատիվը, ինչն իսկապես գնահատանքի է արժանի: Վստահ եմ, որ դուք օրինակ կծառայեք  երևանյան մյուս ընտանիքներին ևս` առողջ ապրելակերպի  խթանման ու մարզական կյանքի աշխուժացման առումով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

005

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031