Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Գնդակը կլոր է բոլորի համար»

Օգոստոս 27,2013 11:41

  Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն շատ տխուր էր Հենրիխ Մխիթարյանի հեռանալով եւ այն ժամանակ զգացմունքայնորեն հայտարարել էր, թե չի հասկանում ֆուտբոլիստի՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու ցանկությունը: Առավել եւս, որ ռումինացի մասնագետի կարծիքով «Բորուսիան» նույն հարթության վրա է «Շախտյորի» հետ:
Մոտավորապես նույն համոզմունքն է արտահայտել նաեւ գերմանական ակումբի հայ լեգեոներականը: Մեկնաբանելով Եվրոպայի փոխչեմպիոն ակումբ իր տրանսֆերը՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Kicker» հանդեսին պատմել է. «Լուչեսկուն մեծ մարզիչ է եւ այդ խոսքերն ասել է պահի ազդեցության տակ, քանի որ ամենեւին չէր ցանկանում, որ ես հեռանամ «Շախտյորից»: Երբ ես հեռացա, նա տխուր էր: Բայց ինձ համար առավելություն է «Բորուսիա» եւ Գերմանիայի առաջնություն տեղափոխվելը, որը զգալիորեն ուժեղ է ուկրաինականից: Անկասկած, դժվար կլինի Գերմանիայում այնքան գոլ խփել, որքան Ուկրաինայում եւ չեմ խոստանում, թե առաջին իսկ մրցաշրջանում 20 գոլ կխփեմ: Սակայն աշխատելու եմ թիմին առավելագույնս օգնել»:
Հենրիխ Մխիթարյանը նաեւ ավելացրել է, թե «Բորուսիայի» եւ «Շախտյորի» հարձակման գծերի միջեւ առանձնակի տարբերություն չի տեսնում: «Գնդակը կլոր է բոլորի համար: Ես առանձնակի տարբերություն չեմ տեսնում: Երկու թիմերի հարձակվողներն էլ շատ ուժեղ են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031