Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլի 9-ի քաղաքացիական ռեսուրսը բավարար չէր անարյուն ի կատար ածել ժողովրդի քվեն». (Տեսանյութ)

Օգոստոս 30,2013 20:19

«Ապրիլի 9-ին կար ակնկալիք, որ մեծ փոփոխություն կլինի, ես էլ էի ցանկանում, բայց ես որոշում կայացրի, որ քաղաքացիական զանգվածը, քաղաքացիական ռեսուրսը այդ օրը բավարար չէ անարյուն ի կատար ածելու ժողովրդի քվեն»:

Այսօր այդ մասին Վանաձորում կայացած հանրային ժողովի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ թեեւ այսօր քաղաքացիական նախաձեռնությունները շատ ակտիվ են, այնուամենայնիվ, նույնը չենք կարող ասել ապրիլի 9-ի համար:

«Թեեւ փետրվարի 18-ին ոչ ոք չէր հավատում, այնուամենայնիվ, այդ օրը ժողովուրդը ընտրեց փոփոխություն, դա փաստ է: Եւ բոլորը գիտեն` Սարգսյան Սերժը գիտի, մարզպետները, քաղաքապետերը, հրամանատարները, օտար նախագահները գիտեն, որ հայ ժողովուրդը համարում է, որ այս իշխանությունը օրենքից դուրս է: Ես դա չեմ կարող փոխել` իրենք գողացան ընտրությունը: Բայց դրանից հետո, այո, մենք չունեցանք այն անհրաժեշտ կազմակերպվածությունը, չունեցանք այդ քաղաքացիական զանգվածը,նախաձեռնությունները, որոնք այսօր շատ ակտիվ են, եւ հպարտ ենք իրենցով, բայց ապրիլին չկային: Ապրիլի 9-ին չունեինք այդ քաղաքացիական պաշարը, չկար այդ քվեն ի կատար ածելու ներուժը: Մենք սպասում էինք տանը, ինտերնետի վրա էինք, յութուբ էինք մտել` ասելով, թե հլա տեսնենք ինչ կլինի այնտեղ, ում արյունը կթափվի, քանի զոհ կտանք: Ապրիլի 9-ին չպիտի զոհ տայինք, եւ չտվեցինք»:

Ըստ «Ժառանգության» առաջնորդի, սակայն, դա չի նշանակում, որ պայքարը չի շարունակվում:

«Դա չի նշանակում, որ պայքարը չի շարունակվում: Ընդհակառակը: Այս ապօրինի իշխանությունը չունեցավ այդ ուժը` ասելու ժողովուրդ ջան` դուք ուզում եք մեր փոփոխությունը, ձեր ցավը տանեմ, մենք գնում ենք ազգային միասնության, նոր ընտրության, նոր նախագահի, նոր մարզպետի, նոր քաղաքապետի ճանապարհով: Չունեցան այդ ուժը: Բայց հիմա այնքան մարտահրավերներ կան` Ցեղասպանության հարյուրամյակը, գերեւարված հայ զինվորներ, խաղաղ պայմաններում սպանված եւ արդարություն չգտած հայ երեխեք, որոնց ծնողները ուզում են մի բան միայն՝ արդարություն իրենց երեխեքի համար, ունենք գյուղացիներ, ովքեր գազի գնի թանկացման դիմաց արդեն անտառ են մտնում, գազը անջատում, եւ բնապահպանական նոր աղետ է նախապատրաստվում մեզ համար, մենք ունենք ազատամարտիկներ, ովքեր պայքարում են ամեն մեկը իրենց ակոսի  մեջ, որոնց կողքին եմ եւ ես»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս գավառականի մոտ սուտ խոսելը եկել է Կեվորկովներից և կատարարելագործվել իր իսկ
    մեթոդներով, հիմնված,՝ ստի ու անամոթության վրա, որ թքեն երեսին երկու ձեռքը օդ կտնկի և հավի
    գլխի շարժումով կհաստատի, որ անձրև է գալիս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031