Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը Արարատի քաղաքապետի ընտրությունում հավակնություն չունի

Սեպտեմբեր 01,2013 09:41

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե  Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը իր եղբայրն է եւ նա աչք ունի Արարատի քաղաքապետի պաշտոնի վրա:

«Կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյան եղբայր ես չեմ ունեցել, դա մի քանի մարդկանց հերթական ֆանտազիան է, ազգակցական կապ էլ չունեմ իր հետ: Ճանաչում եմ Վահրամ Հովհաննիսյանին, նա արտաշատցի է, Արարատում երբեք գրանցված չի եղել, այնտեղ չի ապրել եւ նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հետ մոտ ընկերներ են եղել, այնպես որ նա հավակնություն էլ չի ունենա քաղաքապետ դառնալու:

Իսկ թե ում է տեսնում նախկին ոստիկանապետը Արարատի քաղաքապետի պաշտոնին, Ալիկ Սարգսյանը նշեց, որ դժվար է ասել, վաղուց կտրվել է այդ ամենից, եւ ամենաճիշտ որոշումը կկայացնի ժողովուրդը, իր ուզելը քիչ է եւ չնչին: «Ես ընդհանրապես չեմ մասնակցելու, ի՞նչ կապ ունեմ Արարատի հետ, Արարատ քաղաքը շատ սիրում եմ, ժողովրդին շատ հարգում եմ,Արարատի պատվավոր քաղաքացի եմ, բայց ընտրություններին չեմ մասնակցելու, ժողովրդի իրավունքն է, թող ժողովուրդը իր համար քաղաքապետ ընտրի, Արարատում բարեկամ էլ չունեմ, ազգական էլ չունեմ, իմ եղբայրները բոլորը Արտաշատում են, Արտաշատի գրանցում ունեն, որեւիցե հավակնություն չկա, որեւիցե տրամաբանություն չկա, բացի հերյուրանքից եւ զառանցանքից»,- ասաց նա:

Արարատում նոր ընտրություն է նշանակված, քանի որ գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը օգոստոսի 15-ին մահացել է:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    Ինչ կապ ունի այս հոդվածը վերնագրի հետ?

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30