Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ այլ վթար Գեղարքունիքում` երկու զոհ

Սեպտեմբեր 08,2013 22:45

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ժամը 20:00 -ի սահմաններում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Տորֆավան գյուղի վարչական տարածքի մոտ, բախվել են Գազել մակնիշի 64 ՍՍ 043 համարանիշի, Կամազ մակնիշի 34 ՍV 522 համարանիշի եւ Գազ 31105 մակնիշի 32 ՕԼ 485 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ  մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու  փրկարարները:  Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` Կամազը հաշվառված է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Գևորգ Մարգարյանի անվամբ, Գազ 31105-ը` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Կարեն Խաչատրյանի: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ մահացած անձանց ինքնությունը:

Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած այլ վթարի արդյունքում զոհվել է երկու զինծառայող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30