Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Սատանայապաշտների համար Քրիստոսը սատանա է». Կոմիտաս Վարդապետ

Սեպտեմբեր 09,2013 15:20

«Անկախությունից եւ երկրաշարժից հետո է, որ հայտնվել են տարատեսակ աղանդներ, որոնք նպատակ ունեն պառակտել մարդկանց: Հայ ժողովրդին բաժանել են մասնիկների, ամենավերջին աղանդը, որը ներմուծվել է Հայաստան, կոչվում է «Քրիստոնեական միջազգային ընտանիք»: Այս աղանդը փորձում է տեղ գտնել Հայաստանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում տարածվող նոր աղանդի մասին նշեց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը:

Նրա խոսքով, քրիստոնեության անվան տակ ներմուծվում է արյունապղծություն, միասեռականություն, մանկապղծություն եւ ինքնասպանություն.

«Եթե հայ ենք, ապա պետք է մտահոգ լինենք այս անբարոյական վիճակի մասին: Ամեն անգամ դրսից գալիս են այդ կեղծ հովիվները, մեզ դնելով խոտակեր ոչխարների տեղ: Մարդ կորցնելով իր բարոյականությունը, կորցնում է ամեն ինչ՝ ընտանիք, ազգություն եւ պետականություն»:

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանի պնդմամբ՝ աղանդը հայտնի է նաեւ «Աստծո երեխաներ» անունով: Աղանդը գրանցված չէ Հայաստանում, բայց մոտ 10 մարդ արդեն ներգրավված է այս աղանդում:

Կոմիտաս Վարդապետի համոզմամբ, Դեյվիդ Բեռգ անունով ոմն մեկն է այս գաղափարախոսության նախագահը: Վարդապետի խոսքով՝ նա սրբապիղծ է: Հայաստանը անասնական վիճակի են ցանկանում բերել: Օրենքը ձեւավորվում է հանուն մարդու, եւ ոչ թե մարդ դառնում է կրողը հանուն օրենքի.

«Սատանայապաշտների համար Քրիստոս սատանա է, իսկ քրիստոնյաների համար՝ Քրիստոս փրկիչ: Մեզ հարկավոր է շահը պահպանող ազգային ծրագիր: Ազգային շահը գերադասն է, ամեն ինչից վեր է: Հիվանդ մարդուն չեն սպանում, հիվանդին բուժում են: Ոչ մի աղանդավորական շարժում կրոնական նպատակ չունի, բոլորը քաղաքական են: Մենք մեր ճյուղն ենք կտրում, որի վրա նստած ենք»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30