Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը չի վիճարկում Սերժ Սարգսյանի որոշումները

Սեպտեմբեր 09,2013 15:28 Share

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը կարծում է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը բավականին լավ պայմաններ կստեղծի թե մեր ազգաբնակչության, թե պետության համար, տնտեսական, քաղաքական առումով պետք է արդյունավետ լինի։ Նա այդ մասին հայտարարեց այսօր`խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Իր ամբողջական կարծիքը, սակայն, ԲՀԿ-ական պատգամավորը կհայտնի համաձայնագրի փաթեթի խորհրդարանական քննարկումներից հետո:

Հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրել, արդյոք պատերազմի վտանգը հաշվի առնելով՝ Գրիգորի Մարգարյանն ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում և այդ հարցին պատասխանել չի կարող:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ նախագահը միանձնյա որոշում է կայացրել, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց ՀՀԿ-աբար`նշելով, որ ՀՀ նախագահը Մաքսային միություն մտնելու որոշումն, ըստ օրենքի, քննարկել է կոալիցիոն ուժերի հետ, իսկ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ:

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին ԱԺ նախագահը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն այդ որոշումը քննարկել էր կոալիցիոն ուժերի հետ:

ԱԺ նախագահի հայտարարությանը չվստահելու պատճառ Գրիգոր Մարգարյանը չունի. «Եթե ասաց, ուրեմն քննարկվել է»։

Նա ընդգծեց, որ ինքը երկրի նախագահի քայլերի ճիշտն ու սխալը որոշողը չէ. «Եթե երկրի նախագահը մի բան ասում է, և եթե նա այդ երկրի ընտրված նախագահն է, ուրեմն այդ իրավունքն ինքը ունեցել է: Ես չեմ ուզում քննարկել նրա իրավունքներն ու պարտականությունները, որոնք ամրագրված են հիմնական օրենքով»։

Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ հարցը պետք է հանրային քննարկման դրվեր, ԱԺ պատգամավորն ասաց, որ սա կարծիք հայտնելու հարց չէ, ուստի ինքն այդ հարցով կարծիք չի հայտնի։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ նախագահ Սարգսյանն այցելում էր մարզ առ մարզ, մայրաքաղաքի համայնք առ համայնք`կոչ անելով քվեարկել ՀՀԿ-ի եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների օգտին, Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա հավաքվածներին կոչ արեց քվեարկել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գրիգորի Մարգարյանի օգտին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30