Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքենաս կոչեցի էկլեր». Արա Գեւորգյան

Սեպտեմբեր 09,2013 18:05

Արա Գևորգյանը շատ-շատերիս հայտնի է որպես երաժիշտ, երգահան ու ազգասեր անձնավորություն: Սակայն քչերը գիտեն, որ նա օժտված է նաև հմուտ մրցարշավորդի կարողություններով, սիրում է արագություն, ավելին` 2003թ-ին հաղթող է Մետաքսի ճանապարհ» ավտոռալլի սիրողական կարգում: Իսկ թե ինչպիսի վարորդ է այսօր Արա Գևորգյանը և ինչ մեքենա է վարում, պարզեցինք նրա հետ զրույցում:

-Մի փոքր պատմեք  Ձեր առաջին ավտոմեքենայի մասին:

-Իմ առաջին ավտոմեքենան` «Վազ 2103» մակնիշի, գնել եմ իմ աշխատավարձով: Այն ժամանակ ես նվագում էի ռեստորանում և ստանում էի բավականին բարձր աշխատավարձ, ուստի կարող էի ինձ թույլ տալ մեքենա գնել:

-Ինչո՞ւ որոշեցիք Ձեր երկրորդ ավտոմեքենան դարձնել սպորտային:

-Երկրորդ ավտոմեքենաս եղել է  «Վազ 2109»: Ես հանգստանում էի Էստոնիայի Տալին քաղաքում: Այնտեղ «Վազ 2109» մակնիշի մի մեքենա  տեսա, որի վրա փակցված էին տարբեր սպորտային պարագաներ և մեքենան ամբողջովին սպորտային տեսք էր ստացել: Ամբողջ հանգիստս փչացավ: Ես գնացի և գտա, թե որտեղ են արտադրում այդ պարագաները: Դրանք բոլորը գնեցի, և 1988թ-ից մինչև «Վազ 2109» մակնիշի մեքենաս ունի նույն տեսքը:

-Այժմ ի՞նչ մեքենա եք վարում:

-Այժմ ունեմ երկու մեքենա` «Քրայսլեր 300» և  «Նիսսան Մուրանո»: Ի դեպ ասեմ, «Քրայսլեր 300»-ն առաջին անգամ ես եմ Հայաստան բերել` 2005թ-ին: Այդ մեքենան առաջին անգամ տեսա Լոս Անջելեսում. այն ինձ շատ դուր եկավ ու գրավեց իր գեղեցիկ, ներկայացուցչական տեսքով: Ասեմ նաև, որ մեջս մի տեսակ միամտություն կա: Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեքենայի տեսքը, քան, օրինակ, շարժիչի հզորությունը: Ես մեքենան կոչեցի էկլեր, քանի որ այն շատ նման էր տորթի:

Շարունակությունը կարող եք կարդալ mynews.am-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30