Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` Սոչի – Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբեր 12,2013 10:22

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին:Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին:
Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել) 2005թ. ծնված Պ. Պ.-ն, 1985թ. ծնված Մ. Ս.-ն, Լ. Խ.-ն և 1971թ. ծնված Ա. Բ.-ն տեղում զոհվել են, իսկ Ա. Բ.-ն (ծնվ. 1985 թ.), Ա.Վ.-ն (ծնվ. 2009 թ.), Գ. Հ.-ն (ծնվ. 1990 թ.) և Ն. Ս.-ն (ծնվ. 1986 թ.), Ա. Մ.-ն (ծնվ. 1995թ.), Ֆ. Բ.-ն (ծնվ. 2007թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը և ԱԱԾ ՕՀ փ/գ-տ-ը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30