Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Հունիս 27,2026 14:32 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։

Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ: Տեղեկացվել է, որ կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է  օգոստոսի 29-ին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել