Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Գրիգորյանը ազատ ոճային մեր վերջին ըմբիշն է աշխարհի առաջնությունում

Սեպտեմբեր 18,2013 10:56 Share

Այսօր Բուդապեշտում ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը:

Հունգարիայի մայրաքաղաքի Լասլո Պապի անվան մարզապալատում Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտնելու է վերջին ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Երիտասարդ ըմբիշը վիճակահանությամբ պայքարն սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ մեկնարկային գոտեմարտում նրա մրցակիցը մադագասկարցի Տադիսոն Պատոլոջանահրին է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել