Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԵԽ հետ գործողությունների ծրագրի իրականացման հարցեր

Սեպտեմբեր 24,2013 21:23

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Քննարկվեցին Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագրի` տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:  Օլեքսանդր Պավլյուկը տեղեկացրեց, որ Դանիայի կառավարությունը  1,7 մլն եվրո է հատկացրել  նշված միջոցառումների իրականացման համար:  Միջոցառումները երեք հիմնական ուղղություն են ներառում`  աջակցություն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին,  ՏԻՄ-երի կարողությունների զարգացում եւ  ՏԻՄ-երի կառավարման կարողությունների հզորացում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Տարածքային կառավարման նախարարության եւ ԵԽ հայաստանյան գրասենյակի մասնագետներն առաջիկա օրերին կհստակեցնեն նշված բաղադրիչների շրջանակում առաջնահերթությունները եւ կսկսեն համատեղ աշխատանքը` ներգրավելով նաեւ ԵԽ մասնագետների:

Փոխվարչապետը նշեց, որ ակնկալվում են կոնկրետ եւ գործնական նշանակություն ունեցող արդյունքներ, որոնք օգտակար կլինեն  համակարգում իրականացվող բարեփոխումների համար:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումներին, մասնավորապես հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպմանը, քննարկեցին նաեւ հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում  ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը վերաբերող հարցեր:

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30