Լրահոս
Օրվա լրահոսը

Թունդ վիճաբանություն Գյուրջիևի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանի շուրջ. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 24,2013 22:47

Վերջերս Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը դատի էր տվել Գյումրու քաղաքապետարանին ենթարկվող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ- ին` գտնելով, որ Գյումրու հին գերեզմանատանը գտնվող Գյուրջիևի հորը գերեզմանը ինքնագլուխ, ապօրինաբար, առանց  համապատասխան փաստաթղթերի թույլատրել են ենթարկել միջամտության:

PrevPhoto
NextPhoto

Իսկ ապօրինի միջամտություն իրականացնողը գյուրջիևագետ Պատերսոնն է, ով, լինելով Գյուրջիևի հոգևոր ժառանգը, փորձել է բարեկարգել փիլիսոփայի հոր`աշուղ Ադաշի գերեզմանոցը: Մելիք- Սարգսյանի ելույթները լսելով ու նրան սաստելու նպատակով երեկ ԱՄՆ-ից Գյումրի էին ժամանել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Մերիլենդ նահանգի դատախազ Ռոն Լևիտանը: Նրա կինը Քլարի Լևիտանը, ով Գեորգի Գյուրջիևի ժառանգության հիմնադրամի իրավաբանն է, նաև Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի իրավագիտության պրոֆեսոր է, Հենրի Կորմանը, ով Ուոլդփլեյ ռազմավարական հաղորդակցության կենտրոնի նախագահն է և նրա կինը`Մարի Էլլեն Կորմանը, ով դարձյալ մասնագիտությամբ իրավաբան է երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու քաղաքապետարանում` ի սրտե զայրանալով Ավետիք Մելիք- Սարգսյանի ելույթներից: Նրանք, իրենց ձևակերպմամբ, եկել էին պարոն Պատերսոնի շահերը Հայաստանում ներկայացնելու համար:

Ըստ ամերիկացիների, պարոն Պատերսոնը, ով Գյուրջիևի հոգևոր ժառանգն է, շատ երկար տարիներ`շուրջ 40 տարի նվիրել է իր կյանքը Գյուրջիևի ուսմունքը և կյանքը ուսումնասիրելուն ու գյուրջիևյան ամսագրեր հրատարակելուն, կատարել է միստիկ փիլիսոփայի խնդրանքը: Նա անցած տարվա հոկտեմբերին եկել է Գյումրի` հատուկ այցելելու Գյուրջիև հոր`աշուղ Ադաշի գերեզմանին, որը գտել է խոտերով ծածկված, անխնամ: Բանախոսները ցուցադրեցին գերեզմանոցի խոտածածկ նկարը:

Պարոն Պատերսոնը, որպես հոգևոր զավակ, իր սուրբ պարտքն է համարել մաքրել, բարեկարգել այն, ու ըստ ամերիկացի հյուրերի, ոչ մի խախտում էլ չի կատարել, ինչպես որ ներկայացնում է Մելիք –Սարգսյանը: «4 բազալտե քար է տեղադրվել գերեզմանի շուրջ և երկու կողքերը տեղադրվել են սպիտակ ու սև փոքր խճաքարեր, և աշխատանքները կատարվել են` համաձայն հայկական ավանդույթների»,- ասացին ամերիկացի հյուրերը:

Ըստ բանախոսների, պարոն Պատերսոնը, մեկնելով Գյումրիից, իմացել է, որ իր կատարած բոլոր աշխատանքները փչացրել են, քանդել են: «Ի՞նչ կզգայիք, եթե տեսնեիք , որ ձեր ազգականի գերեզմանը նման անխնամ տեսքով է, պարոն Պատերսոնի կատարածի շուրջ տարաձայնություններ սկսվեցին, թե դա դեմ է պատմական արժեքների պաշտպանման օրենքին: Կարծում եմ, բոլորդ համաձայն կլինեք, որ պատմական կառույց պաշտպանելը, նաև այդ օրենքը վերաբերում է մոլախոտ քաղելուն»,- ասաց Հենրի Կորմանը:

Ամերիկացի բանախոսները նաև տեղեկացրեցին, որ, երբ պարոն Պատերսոնը այցելել է Գյումրի, նա դիմել են Ավետիք Մելիք-Սարգսյանին, որպեսզի վերջինս օգնի նրանց Աշուղ Ադաշի գերեզմանը գտնելուն, սակայն վերջինս հրաժարվել է նրանց ցույց տալ տեղը, հետո մտափոխվել է` ասելով, որ ավելի ուշ ցույց կտա: Սակայն պարոն Պատերսոնը փոխանցել է , որ ինքը անձամբ կգտնի գերեզմանը, որին ի պատասխան Մելիք Սարգսյանը նկատել է, որ հնարավոր չէ գտնել ինքնուրույն: Սակայն պարոն Պատերսոնը գտել է գերեզմանը, ու տեսնելով անխնամ, որոշել է գեղեցկացնել այն: «Երբ պարոն Պատերսոնը վերադարձավ Ամերիկա ու լսեց, որ իր բարեկարգած գերեզմանը քանդել են, հետաքրքրվեց, թե ինչու, պարոն Մելիք- Սարգսյանը պատասխանեց, որ այդ գերեզմանը իրեն է պատկանում»,-զարմացած պատմում էին Գյուրջիևի հոգևոր զավակները:

Նրանց համոզմամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խելամիտ վճիռ կկայացնի, և Մելիք -Սարգսյանը դատը չի շահի: Գյուրջիևի ամերիկացի հետևորդները պատրաստվում են այցելել նաև ՀՀ մշակույթի նախարարություն ու հանդիպել մշակույթի նախարարի հետ: Նրանց համոզմամբ, պարոն Պատերսոնը, մեծ փիլիսոփայի հոր գերեզմանը գեղեցկացնելով, որևէ վատ արարք իրեն թույլ չի տվել, որևէ օրենք չի խախտել, նա  կատարել է այն, ինչ գրված է եղել Գյուրջիևի «Հանդիպում ականավոր մարդկանց» հետ գրքում:

Իսկ գրքի վերջին գլուխը, որը փիլիսոփան նվիրել է իր հորը, գրել է. «Ես չեմ կարողացել տեսնել հորս գերեզմանը, որտեղ իմ հոր մարմինն է թաղված և երևի չեմ էլ տեսնի այն, ուստի եզրափակելով այս գլուխը` նվիրված հորս , թե արյունով և թե հոգով արյունակից իմ որդիներից որևէ մեկը, ով հնարավորություն կունենա, ելնելով մարդկային բնազդից, տեղադրեք հետևյալ գրվածքով մի քար հանգամանքների պատճառով լքված այս գերեզմանի վրա. «Ես դու եմ, դու ես եմ, նա մերն է, մենք երկուսս նրանք են, թող ուրեմն ամենը լինի մեր մերձավորների համար…»:

Ի դեպ, ըստ հյուրերի, Ավետիք Մելիք-Սարգսյանը պարոն Պատերսոնին զրպարտում է`մեղադրելով, թե նա գերեզմանաքարի վրա տեղադրել է այս խոսքերի անգլերեն և հայերեն գրվածքը, որը սակայն չի համապատասխանում իրականությանը, քանի որ անգլերեն և ռուսերեն լեզվով տեղադրված են եղել շատ տարիներ առաջ ուրիշ մարդկանց կողմից: «Պարոն Մելիք -Սարգսյանը պահանջում է, որ գերեզմանը վերադառնա իր բնօրինակ տեսքին, որը հնարավոր չէ, որովհետև բնօրինակ տեսքը ոչ թե միայն քարն է` մարմարյա փոքր սալիկները, այլ փոքր կարմիր քարը, որը շատ վաղուց եղել է այդ սև քարի տեղում: 1976 թվականին Գյուրջիևի ռուս ուսանողները այցելել են գերեզման և խնդրել են գերեզմանատան աշխատակիցներին փորագրություն կատարել, որը ներկայումս գերեզմանաքարի վրա է, և դա պատրաստելու ժամանակ գերեզմանատան աշխատակիցը ծածկել է այն կարմիր քարը, որը այդտեղ եղել է », -ասացին ամերիկացի գյուրջևիագետները: Նրանք Ավետիք Մելիք- Սարգսյանի այս հայցը որակեցին հայց հենց փիլիսոփայի դեմ, որովհետև պարոն Պատերսոնը ընդամենը կատարել է Գեորգի Գյուջիևի խնդրանքը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30