Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն․ «Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի»

Սեպտեմբեր 30,2013 19:19

Ի պատասխան «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցազրույցում հնչած ապատեղեկատվության, թե ոստիկանությունը մի քանի սեփական կայք ունի, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի, որևէ կայքի հետ ուղղակի անուղղակի կամ միջնորդավորված առնչություն նույնպես չունի և չի պատրաստվում ունենալ, որևէ կայքի «տանիք» չի հանդիսանում, որևէ կայքի կամ լրագրողի առաջնահերթություն չի տալիս, չի հովանավորում և չի օժանդակում:

Բավական է նկատի ունենալ ընդամենը Police.am պաշտոնական կայքէջի ընդգրկումերի ծավալը, տեղեկատվության օպերատիվությունն ու այցելուների քանակը, հասկանալու համար, որ ոստիկանությունը պարզապես չունի այլ կայքերի «օգնության» կարիքը, իսկ նման հայտարարությունները հերյուրանք են կամ էլ մեդիա դաշտում ունեցած անհաջողությունները սքողելու փորձ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30