Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը տեղյակ չէ՞, որ ռուսները խաբել են նաև իրեն (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 04,2013 22:37

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Պատմամշակութային ժառանգություն եւ արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արտերկրից հրավիրված գիտնականներից շատերը չեն կարողացել ժամանել Հայաստան սոսկ այն պատճառով, որ ԱՊՀ երկրների «Հումանիտար» հիմնադրամը, որը խոստացել էր գիտաժողովը ֆինանսավորել ամբողջովին `մեկ միլիոն ռուսական ռուբլու չափով, հրաժարվել էր ֆինանսավորելուց`այն թողնելով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի վրա:

«Ռուսներն ասել էին ճանապարհածախսը թողեք մեր վրա, բայց հետ կանգնեցին, ստիպված եղանք երեսներս պնդացնելով, լավ էլ կարմրեցի` իհարկե, բոլոր ռուսներին տեղյակ պահել, որ ձեր ճանապարհի հարցը դուք լուծեք»,-մի քանի օր առաջ հայտարարել էր Շիրակի հայագիտական կենտրոնի հիմնադիր Սերգո Հայրապետյանը:

ԱՊՀ երկրների «Հումանիտար» հիմնադրամը նմանապես այլազգի երաժիշտներին էր թողել կիսաճանապարհին` հրաժարվելով փոխանցել ավանդական երգ-երաժշտության փառատոնի ծախսերը: «Հումանիտար» հիմնադրամը պատճառաբանել էր, որ առայժմ չունեն 2013 թվականի բյուջեն:

Այսօր գիտաժողովի պաշտոնական բացումից հետո գիտաժողովի համանախագահ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե ռուսները ինչո՞ւ չեն փոխանցել խոստացած գումարը ` ծախսերը թողնելով հայկական կողմի վրա. չէ՞ որ պարտավորություն ունեին «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի տոնակատարությունների ծախսերի մեծ մասը հենց այդ հիմնադրամից փոխանցել:

Գյումրու քաղաքապետն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: «Ճիշտն ասած, ես նման ինֆորմացիա չունեմ, որ հրաժարվել են, որովհետև իրենք լրիվ իրականացնում են իրենց պարտականությունները»,- ասաց նա:

Մեր այն հարցին` եթե այդպես պարտաճանաչորեն իրականացնում են, ապա ինչո՞ւ հրավիրված 10 գիտնականի կամ երաժիշտի փոխարեն 2-ն են ժամանել, ինչո՞ւ են բողոքում Շիրակի հայագիտական կենտրոնի հիմնադիր Սերգո Հայրապետյանն ու գիտքարտուղար Հասմիկ Հարությունյանը, որն ավանդական երգ-երաժշտության փառատոնի համակարգողն է: Այս հարցերին հստակ պատասխանելու համար քաղաքապետը հրավիրեց իր տեղակալին` Ռուբեն Սանոյանին, որն ասաց, թե Գյումրու քաղաքապետարանը ևս իր մասնակցությունն ունի` 17,2 միլիոնի չափով և որ իրենք այդ գումարը պարտաճանաչորեն փոխանցել են Գյումրու զարգացման հիմնադրամին ու կատարել են ֆինանսավորումը:

Իսկ թե ինչո՞ւ է «Հումանիտար» միջպետական հիմնադրամը դադարեցրել ֆինանսավորումը, Ռուբեն Սանոյանն ասաց, որ չի կարող կոնկերտ պատասխան տալ, քանի որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, քաղաքապետարանի աշխատակից է, և կարևորն այն է , որ պահուստային ֆոնդից քաղաքապետարանը վճարումները կատարել է:

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները նաև հավաստիացրեցին, որ նախատեսված մշակութային ծրագրերի քանակը չի կրճատվել:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերյոժա says:

    Որ ասում ենք Բալասանյանը ոչ մի աբնից տեղյակ չէ թե քաղաքում ինչ խնդիրներ կան, կամ քաաղքապետարանում ինչ է կատարվում, զարմանում էին, ահա խնդրենք: Թող պիվի գործարանով մի անգամ քաղաքի և ոչ թե իր գրպանի համար հարց հոգար, չէ ինքը դրանից օգուտ ու շահ չունի, դրա համար էլ վիճակը էս է:Էդ փողերը որ քաղաքապետարանը չտար, դրան ոչ թե կթողնեին որ ելույթ ունենար էդ ժողովում

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031