Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը թողարկում է 100-դոլարանոց նոր թղթադրամ

Հոկտեմբեր 08,2013 23:47

Аmerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը կներկայացնի 100-դոլարանոց նոր թղթադրամ, որը պահպանել է ավանդական տեսքը՝ միաժամանակ ստանալով կեղծիքներից պաշտպանության մի շարք նոր միջոցներ:
100-դոլարանոց թղթադրամն ամենամեծ շրջանառությունն ունի աշխարհում, ընդ որում մոտ 8 միլիարդ դոլար ծավալով այդ թղթադրամներից շրջանառության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների տարածքից դուրս:

Ներկայիս կանաչավուն թղթադրամի նման, նոր թղթադրամի երեսներից մեկի վրա պատկերված կլինի Բենջամին Ֆրանկլինը, հակառակ երեսի վրա՝ Ֆիլադելֆիայի Անկախության դահլիճը:

Ֆրանկլինի դիմանկարի մոտ տեղադրված «100» թիվը դեղին գույնի է: Ֆրանկլինի պատկերի որոշ մասեր կփոխեն գույնը՝ կախված այն անկյունից, որի տակ դիտվում է թղթադրամը:

Նոր 100-դոլարանոցի մեջտեղում տեղադրված է պաշտպանիչ կապույտ գիծը:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ amerikayidzayn.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031