Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Ընդդիմության անօրինական ցույցերը կճնշվեն. Ալիևի շտաբ

Հոկտեմբեր 09,2013 21:12

Ընդդիմության բոլոր անօրինական ցույցերը, որոնք ուղղված կլինեն ընտրությունների արդյունքները չճանաչելուն, խստորեն կճնշվեն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իլհամ Ալիևի ընտրական շտաբի ղեկավար Ալի Ահմեդովը: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:

«Դա իրենց (ընդդիմադիրների) իրավունքն է, նրանք կարող են զանգվածային միջոցառումներ իրականացնել, բայց միայն օրինական ճանապարհով: Բոլոր անօրինական ցույցերը խստորեն կճնշվեն: Այդ ցույցերի համար հատուկ վայրեր կհատկացվեն, ու նրանք կարող են այնտեղ իրականացնել իրենց զանգվածային միջոցառումները», – ասել է Ահմեդովը:

Ըստ նրա, վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանում բարձր քաղաքական մշակույթ ձևավորվի:

«Պարտվողը պետք է իր պարտությունն ընդունելուն ունակ լինի», – ասել է Ահմեդովը՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031