Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես էր բանակում չծառայած քաղաքապետն իրեն զգում, երբ կառավարության հատուկ նիստ էին անում կամուֆլյաժները հագած։ Իսկ նիստից հետո էլ «ռազմաճակատ»՝ «Արձագանք 2013» միջոցառմանը մասնակցելու։ Նա հպարտորեն պատասխանեց. «Շատ լավ, հպարտ էի ինձ զգում»։
Պարզվում է՝ բանակում չծառայելու փաստը որեւէ կաշկանդվածություն չի առաջացնում երիտասարդ քաղաքապետի մոտ, նա չի ափսոսում, որ չի ծառայել, ավելին՝ ծառայությունից խուսափած երիտասարդի համար նույնիսկ համազգեստ հագնելն է ծառայել նշանակում։ «Ծառայելու տարիներին ես կրթություն եմ ստացել, հետո ամուսնացել եմ, արդեն հինգ երեխա ունեի, դրա համար էլ չեմ ծառայել։ Բայց այսօրվա դրությամբ եւ վերջին 15 տարին ծառայում եմ մեր պետությանը եւ սենց առիթների դեպքում էլ, այո, պետք է համազգեստ կրեմ եւ ծառայեմ»,- վարժ շարադրեց Տարոն Մարգարյանը։ Երիտասարդի դրության մեջ մարդասիրաբար մտնելով՝ խոսակցությանը միջամտեց Սեյրան Օհանյանը եւ փորձեց փրկել Անդրանիկ Մարգարյանի որդուն. «Բացի դրանից, Տարոն Անդրանիկի Մարգարյանն իր ծնողների հետ կանգնած է եղել մեր շարժման ակունքներում եւ այդ ամեն ինչն իր մաշկի վրա է զգացել, տեսել»։
Իսկ արդյո՞ք դա արդարացնում է բանակում չծառայելու փաստը։ «Դե իհարկե, եթե իրավիճակից եւ ինչ-որ հանգամանքներից ելնելով ծառայության հիմնական, ժամկետային չի եղել, ապա մասնակցությունը, աջակցությունը, բացի դրանից մասնակցել է նաեւ մեր երկրի կառուցմանը եւ ինչ-որ տեղ արդարացնում է նաեւ»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից


















































