Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ անդամ 3 թեկնածու. Աչաջրում թեժ պայքար է սպասվում

Հոկտեմբեր 16,2013 21:52

Նոյեմբերի 17-ին Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքում՝ Աչաջրում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Արդեն սկսվել է  թեկնածուների առաջադրումը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ առաջադրվել է 3 թեկնածու, 3-ն էլ ՀՀԿ անդամ, 3-ն էլ՝ ինքնառաջադրմամբ:  Համայնքի ղեկավարի  թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ Համո Գեւորգյանը, 90-ական թվականների երկրորդ կեսին  Աչաջրի  գյուղապետ աշխատած, հետո  ազատազրկված Տաթեւ Գասպարյանը  եւ Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայր Կամո Ղալթախչյանը:

Նախկինում տեղեկացրել ենք, որ  սեպտեմբերի 22-ի առավոտյան Աչաջրում պայթյունից վնասվել է Ռուսաստանից  հայրենի գյուղ վերադարձած Կամո Ղալթախչյանի «Тоyota Camry» մակնիշի ավտոմեքենան: Աչաջուր համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 18-ի ժամը 18-ը: Աչաջրում նախընտրական թեժ  պայքար է սպասվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031