Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվողի դատաքննությունը սկսվել է

Հոկտեմբեր 18,2013 17:40

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է Ակսել Մխիթարյանի դատաքննությունը:

Ակսել Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գևորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննությունները անբավարար նշանակելու կապակցությամբ վիճաբանել են, որի ընթացքում նախապես իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին ու դիմել փախուստի: Գևորգյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ակսել Մխիթարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կապված է այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ:

Ակսել Մխիթարյանը նախկինում դատված չի եղել, այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է :

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031