Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի անունից հրավիրվել է տոնական ընդունելություն

Նոյեմբեր 11,2013 20:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:  Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ընդունելությունը բացառիկ հնարավորություն է շփվելու երիտասարդների հետ, ավելի լավ հասկանալու, թե ինչ խնդիրներով են նրանք ապրում, ինչպիսի նպատակներ ունեն և ՀՀ կառավարությունն ինչպես կարող է օժանդակել՝ դրանք լուծելու համար: «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է հասկանալու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, քանի որ այն  պայմանավորված է առաջին հերթին ձեզնով, այն արժեքներով, որի կրողը դուք եք, այն տեսլականով, որն այս պահին ձեր մեջ կա: Բնականաբար, շփվելով երիտասարդների հետ, մենք ինքներս պետք է լծվենք երիտասարդական եռանդով, որը մեզ կօգնի ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա որպեսզի ինքներդ լուծեք այդ խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդական, ուսանողական կյանքում իրենց լավագույնս դրսևորած մի խումբ գործիչների պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով:
ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930