Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիգրաշենում նշվեց անցյալ տարի վերակառուցված և վերաօծված Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու մեկամյակը

Նոյեմբեր 11,2013 23:19

Նոյեմբերի 10-ին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն համայնքում օրը լցված էր տոնական տրամադրությամբ: Գյուղը նշում էր բազում տարիներ առաջ ավերված, սակայն անցյալ տարի վերակառուցված և վերաօծված Սբ. Հրեշտակապետաց անունը կրող եկեղեցու մեկամյակը:

Picture-025

Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավատացյալներ և ուխտավորներ՝ շրջանի տարբեր հայկական գյուղերից: Ուղիղ մեկ տարի առաջ Քսպոյան եղբայրների բարերարությամբ վերակառուցվել էր գյուղի Հրեշտակապետաց եկեղեցին և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվել էր վերաօծման կարգ:

Picture-096

Ջավախքի առաջնորդական փոխանորդի և Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանայի գլխավորությամբ բազում հավատացյալներ ու ուխտավորներ եկել էին մասնակցելու Սբ. և Անմահ Պատարագին:
Փոխանորդն իր խոսքում նշեց, որ այս ամենն արվում է, որ համայնքներն ամուր հոգևոր գիտակցություն ունենան և մշակութային կյանքով ապրեն:
«Այս համայնքներում տեսնում ենք մշակութային և հոգևոր կյանքի սակավություն: Ժամանակները փոխվել են և հիմա գյուղի նվիրյալները ամեն ինչ անում են, որ եկեղեցին կանգուն և հավատացյալներով լի լինի»,- նշեց Ջավախքի փոխառաջնորդը:
Բաբգէն վարդապետ Սալբիլյանը իր օրհնությունն ու բարեմաղթանքը բերեց և բարձր գնահատեց Արսեն, Արարատ և Արմեն Քսպոյան եղբայրների ազգանվեր ու բարի գործը: Եվ առ ի գնահատանք նրանց կատարած աշխատանքի Ջիգրաշենի Հերշտակապետաց եկեղեցու բարերար Արսեն Քսպոյանին նվիրաբերեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» և սրբապատկեր:

Picture-035

Նինոծմինդայի մշակույթի պարային ու երաժշտական խմբերը գյուղի մշակույթի տանը հանդես եկան համերգային ծրագրով: Հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք ուղեկցվեցին հայկական ազգային պարային կատարումներով:
Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930