Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն պաշտոնապես գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր անունով. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 12,2013 11:39 Share

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր դեմ գլոբալ դավադրություն է բացահայտել Հայաստանում։ Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նա հայտարարել է, թե մեր քաղաքական դաշտում կան որոշ գործիչներ, որոնք զբաղվում են «իմ նկատմամբ պատվերներ տալով մամուլում, դա հստակ է, մեր երկիրը փոքր երկիր է եւ շատ հստակ մենք բոլորս գիտենք, թե որ մամուլը ում կողմից է կառավարվում…»։ Հովիկ Աբրահամյանին դուր չի եկել այն, որ իրեն կասկածում են ձկնարդյունաբերական բիզնեսի մեջ, եւ այդ մասին հրապարակումներ են եղել մամուլում։ Հենց այդ հրապարակումներն են ԱԺ նախագահի համոզմամբ եղել պատվերով։

Ընդամենը նշենք, որ Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, պաշտոնապես գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Չեն էլ սատկում։ Նույնիսկ զավթած երկրի հետ այդպես չեն վերաբերվում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031