ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր դեմ գլոբալ դավադրություն է բացահայտել Հայաստանում։ Երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նա հայտարարել է, թե մեր քաղաքական դաշտում կան որոշ գործիչներ, որոնք զբաղվում են «իմ նկատմամբ պատվերներ տալով մամուլում, դա հստակ է, մեր երկիրը փոքր երկիր է եւ շատ հստակ մենք բոլորս գիտենք, թե որ մամուլը ում կողմից է կառավարվում…»։ Հովիկ Աբրահամյանին դուր չի եկել այն, որ իրեն կասկածում են ձկնարդյունաբերական բիզնեսի մեջ, եւ այդ մասին հրապարակումներ են եղել մամուլում։ Հենց այդ հրապարակումներն են ԱԺ նախագահի համոզմամբ եղել պատվերով։
Ընդամենը նշենք, որ Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, պաշտոնապես գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում



















































Չեն էլ սատկում։ Նույնիսկ զավթած երկրի հետ այդպես չեն վերաբերվում։