Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական մյուս լրատվամիջոցները Դավութօղլուի այցը լուսաբանելիս շեշտադրում են բողոքի ակցիաները

Դեկտեմբեր 12,2013 17:13 Share

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ Երևան է ժամանել նաև թուրքական հեղինակավոր «Զաման» պարբերականի թղթակիցը, ով զրուցել է Դավութօղլուի դեմ ակցիային մասնակցող ՍԴՀԿ ներկայացուցիչ Դմիտրի Մարտիրոսյանի հետ։
«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար ոչինչ չի անում։ Բացի այդ էլ, Թուրքիան չի ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան աջակցում է նաև Ադրբեջանին ու փակ պահում սահմանները, ինչը բացասականորեն է ազդում մեզ վրա»,-նշել է Մարտիրոսյանը։

Նշենք, որ «Զաման» պարբերականը թուրքական մյուս լրատվամիջոցների պես այցի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցելիս շեշտը դրել է Դավութօղլուի դեմ բողոքի ակցիաների վրա։

 ՍԴՀԿ  մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031