Լրահոս
Օրվա լրահոսը

Комсомольская Правда. «Արզամաս»-ն իր տեսակի մեջ անբարո ինտերնացիոնալ է. Պուտին

Դեկտեմբեր 12,2013 19:43

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր դաշնային ժողովի ամենամյա ուղերձում՝ անդրադառնալով ազգամիջյան բախումներին, խոսել է նաև Արզամասի դեպքերի մասին, որտեղ դեկտեմբերի 7-ին 26-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրում են հայերին: Հայտում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

«Ազգամիջյան լարվածությունը չեն ստեղծում ինչ-որ ազգի ներկայացուցիչները, այլ մարդիկ, որոնք զուրկ են մշակույթից, թե իրենց, թե ուրիշների ավանդույթները հարգելու ունակությունից», – ասել է Պուտինը, – «Սա իր տեսակի մեջ անբարո ինտերնացիոնալ է, որոնց մեջ են մտնում հարավային որոշ շրջաններից եկած շփացած, լկտի բնակիչները, իրավապահ մարմինների ծախված աշխատակիցները, որոնք «տանիք» են էթնիկական մաֆիայի համար, և այսպես կոչված ռուս ազգայնականները, այսպես կոչված անջատողականները, որոնք պատրաստ են ամեն տեսակի ողբերգություն բարբարոսության և արյունահեղության առիթ դարձնել: Այդ մարտահրավերները մենք միասին պետք է հաղթահարենք, պետք է սատար լինենք ազգամիջյան խաղաղությանը, ինչը նշանակում է՝ Ռուսաստանի միասնականություն և ամբողջականություն»:

Ալեքսանդր Սլակաևայի սպանությունից հետո Արզամասի բնակիչները դուրս էի եկել բողոքի, ինչը վերածվել էր անկարգությունների: Նրանք ավերում էին ներգաղթյալների խանութները:  Իսկ հոկտեմբերին նմանատիպ դեպք էր եղել Մոսկվայի Բիրյուլովո թաղամասում: Այնտեղ ադրբեջանցին սպանել էր 25-ամյա ռուս տղայի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031