Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակը դեռ Թուրքիայի կիսադաշտում է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2013 23:11

«Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք եւ գտնում ենք անթույլատրելի է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ նախապայմանների առաջ քաշումը»,- դեկտեմբերի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կլինի միայն այն դեպքում, եթե թուրքական կողմը համաձայնվի առանց նախապայմանների ապաշրջափակել Հայաստանի հետ սահմանը եւ եթե պատրաստ լինեն չկապել այս հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի հետ.

«Խաղաղության մասին կոչեր անելու փոխարեն՝ շատ ավելի օբյեկտիվ կլիներ, եթե մեր թուրք գործընկերները անեին այն քայլերը, ինչ նրանցից սպասում է միջազգային հանրությունը»:

Նա չի կարծում, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Ահմեդ Դավութօղլու այցը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, քանի որ պաշտոնական Անկարան պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններին.

«Երբ որ իրենք ասում են՝ իրենք պատրաստ են շատ ջանք թափել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն եւ կայունություն, շատ ջանք թափել անհրաժեշտ չէ, անհրաժեշտ է անել տարրական մի քանի քայլ»:

Շարմազանովի խոսքերով, ըստ էության, հայ-թուրքական հարաբերություններում  ոչինչ չի փոխվել եւ գնդակը դեռ Թուրքիայի կիսադաշտում է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031