Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամները միացել են մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներին

Հունվար 17,2014 17:42
Հունվարի 14 ին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման աշխատանքներին իրենց հերթական նպաստն են բերել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության  հարցերով խորհրդի անդամ կառույցներից  «Հայաստանի սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության կամավորները:

Այս անգամ նրանք Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցներին աջակցել են սառույցի շերտից մի քանի փողոցների  մայթերն ազատելիս` դրանով իսկ նպաստելով նաև քաղաքացիների անցուդարձն առավել անվտանգ դարձնելուն:

Ի դեպ,  Երևանի քաղաքապետին կից երիտասարդության  հարցերով խորհրդի անդամները հանրօգուտ աշխատանք են կատարում տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռանը, բնականաբար, ձյան մաքրման տեսքով: Կամավորները հույս են հայտնել, որ իրենց նախաձեռնությունը վարակիչ կդառնա նաև մյուս հասարակական կազմակերպությունների անդամների ու մայրաքաղաքի շարքային բնակիչների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031