Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նորանշանակ ոստիկանապետը` Սամվել Բալասանյանի տան մոտ կատարված միջադեպի ու մարզի հանցածին իրավիճակի մասին (Տեսանյութ)

Հունվար 28,2014 17:26

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հայոց բանակի 22 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Նադարյանը:

Լրագրողները, օրվա տոնից բացի, գնդապետ Նադարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խոցելի տեղեր ունի այս մարզը, որին պաշտոնյան խոստացավ պատասխանել մի քանի օրից կամ մեկ ամսից, քանի որ, ըստ նրա, վաղը նոր միայն սկսվելու է իր առաջին աշխատանքային օրը Շիրակում:

Ի դեպ, նա շեշտեց, որ ոչ թե չի կարող խոսել Շիրակի մարզի խոցելիության ու հանցածին իրավիճակի մասին, այլ չի ուզում կանխավ գնահատականներ հնչեցնել:

Նշենք, որ նոր ոստիկանապետը չէր հասցրել անգամ իր համազգեստը փոխել, նրա համազգեստի վրա դեռ ֆիքսված էր Գեղարքունիքի մարզի ոստիկանության ներկայացուցիչ լինելը:

«Միանշանակ կարող եմ ասել, որ Շիրակի մարզի հանցածին, օպերատիվ իրավիճակը լիարժեքորեն վերահսկվում է, միանշանակ վերահսկվում է, և այս ամենի վերաբերյալ շատ սպառիչ իր խոսքը ասեց Հայաստանի հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Եթե չեմ սխալվում, դուք էլ ներկա էիք ինձ ներկայացնելիս: Հավաստիացնում եմ Ձեզ բոլորիդ, որ մենք մեր գործառույթները օրենքի սահմաններում միանշանակ գիտենք ոնց կիրառենք, մենք մեր մասնագիտության դրսևորումը գիտենք ոնց կիրառենք, և օրենքի գերիշխանություն է հայտարարված վիճակով, այլ բան լինել չի կարող», -ասաց ոստիկանապետը:

Խոսելով Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի մասին` ոստիկանապետը խոստացավ հետագա ընթացքին «մաքսիմալ թափանցիկ» ձևով տեղեկացնել և լրատվամիջոցներին, և հասարակությանը:

Իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանի` ոստիկանությանը հայտարարություն չտալու հետ կապված, գնդապետ Նադարյանն ասաց. «Նախաքննության ընթացքում այդ բոլոր վիճահարույց հարցերի պատասխանները սպառիչ կլինեն: Պարոն Բալասանյանը, ինչքան որ ես գիտեմ, դեպքի ժամանակ այստեղ չի եղել, հանրապետությունում չի եղել: Իր աշխատակիցներ, թե ով, ով, որոնք որ հայտարարություններ տվել են , գրանցվել է, բացատրություններ, ցուցմունքներ, նախաքննությունը սպառիչ պատասխանը կտա բոլոր երևույթներին, բոլոր հարցերին: Հիմա այս փուլը, ինչը որ կապված է օպերատիվ ծառայության հետ՝ ոստիկանության գործունության, ամեն ինչ ապահովում է, ամեն ինչ արվում է, վերահսկելի է, խնդիր չկա, գործ է հարուցվել: Դա մեկ անգամ ևս շեշտում է, որ այդ ասեկոսները, կասկածանքները, չգիտեմ այդ անառողջ մթնոլորտը, որ այսպիսի երևույթները ի սկզբանե քողարկվում են, թաքցվում են, բացարձակ…Դուք երևի հասկանում եք` ինչ է նշանակում քրեական գործի հարուցում, վարույթ, և նախաքննության ընթացքը, և այդ ամենի մասին դուք կիմանաք միշտ»:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    Հարգելի պարոններ, ամբողջ ՀՀ ոչ միայն հայոյանքներ, այլ մարդ էլ են սպանում, սակայն ոչ մի անգամ այդպիսի արձագանքի չի արժանանում, ինչքան որ Սպարտակ Ղուկասյանի վերաբերյալ հորինված միջադեպը: Թե ձեզ թվում է մարդիկ չեն հասկանում, որ ինչ-ինչ պատճառներով ցանկանում են հունից հանել Վ.Ղուկասյանին: Անհարմար է, մարդիկ ղեկավարից բարելավվում են սպասում, այլ ոչ թե մայլի վեճեր: Քաղաքապետարանի նոր ղեկավարությունը եկած օրվանից աշխատելու փոխարեն, էժանագին ու անհիմն ելույթներ է ունենում՛ ՞Չայկան՞, ՞Ամենափրկիչը՞, հիմի էլ այգին՛: Հարց է ծագում, թե նոր քաղաքապետը այն ժամանակ, երբ ավելի բարձր պաշտոն էր զբաղեցնում, չգիտեր դրանց տեղը, ինչ է արել դրանց կառուցման, պահպանման, բարելավման համար? Թե դրա համար միայն քաղաքապետի պաշտոնն էր պակասում:
    Էլ չեմ ասում քաղաքապետարանի ղեկավարության ծիծաղելի աշխատաոճը – աշխատանքից ազատել և քաղաքապետարան չթողնել նրանց, ովքեր անցնում, կանգնում կամ ապրում են նախքին քաղաքապետի տան մոտ, ովքեր բարևել են նրան, ովքեր դրական են արտահայտվել նրա մասին, ովքեր նրա բարեկամներն են, ովքեր աշխատում են նրա օբյեկտներում և այլն, և այլն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031