ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Հանուն համաշխարհային խաղաղության» Քարնեգի հիմնադրամի գիտնական Կարօ Փայլանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–սփյուռք համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությունները։
Զրուցակիցները ընդգծել են Հայաստանի և սփյուռքի միջև կապերի շարունակական ամրապնդման և ինստիտուցիոնալ համագործակցության խորացման կարևորությունը։
Կարդացեք նաև
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ


















































