Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրսի փրկիչ թագավորի» առասպելը

Փետրվար 13,2014 13:43

Մի քանի տեղ կարդացել եմ. հեսա Սոչիի Օլիմպիական խաղերը կավարտվեն, եւ Պուտինը կզբաղվի Ուկրաինայով եւ Հայաստանով: Ուկրաինայում հօգուտ Ռուսաստանի իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն «մարտի 1»-ի ոճով «սահմանադրական կարգը հաստատելով», ինչին Յանուկովիչը կարող է եւ համաձայնություն չտալ՝ դժվար թե ցանկանա իր վրա նման խարան վերցնել: Մնացած բոլոր դեպքերում Ուկրաինան կպահպանի իր ինքնիշխանությունը` անկախ նրանից, թե ինչ են ուզում կամ ինչ են պայմանավորվում այդ երկրի քաղաքական գործիչները: Ուկրաինայի քաղաքացիներն ապացուցեցին, որ անկախ պետություն ունենալն իրենց համար կարեւոր է:

Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար դա էական նշանակություն չունի: Այդ մեծամասնությունը չի կարեւորում ոչ միայն անկախ, այլեւ պետությունն առհասարակ՝ պատմականորեն է այդպես դասավորվել: Մեզ մոտ կարեւորում են, որ «թագավորն ու աղաները ժողովրդին լավ նայեն»: Հենց այդ պատճառներով «Հայաստանով զբաղվելու» կարիքը մեր ռազմավարական գործընկերը չունի: «Զբաղված»՝ պրծած է: Դրա համար էլ Հայաստանում քաղաքական այս կամ այն շահն ունեցող մարդիկ Ռուսաստանի համար «զբաղմունք» են հնարում: Եվ ահա՝ ենթադրվում է, որ Օլիմպիադայի ավարտից հետո Պուտինը «գործից հանելու է» ՀՀ վարչապետին եւ կառավարությանը, որովհետեւ նրանք թեեւ «ստախանովյան տեմպերով» պատրաստում են Մաքսային միության փաստաթղթերը, սակայն հոգու խորքում (հավանաբար, շա՜տ-շատ խորը) «եվրոպամետ են»:

Մի կողմ թողնենք, թե որքանով է այդ «վարկածը» համապատասխանում իրականությանը: Շրջանցենք նաեւ մերոնց «եվրոպամետ» լինելու չափազանց կասկածելի հանգամանքը. «եվրոպամետ» լինելը, իմ կարծիքով, նշանակում է նախեւառաջ հարգել օրենքները, ինչը մեր իշխանություններին, այսպես ասած, «չի սպառնում»: Բայց ենթադրենք, ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ներկայացվում է: Ի՞նչ է փոխելու մեր կյանքում որեւէ պաշտոնյայի փոփոխությունը: Բացարձակապես ոչ մի բան: Որպես պոպուլիզմ գուցեեւ արժե գոռալ՝ «կորչի այսինչը», «անիծվի այնինչը»: Որպես քաղաքական օրակարգ դա առնվազն տհասություն է:

Բայց ավելի կարեւոր է հետեւյալ հարցը՝ որքանո՞վ է ճիշտ աղեկտուր պաղատել՝ «վայ, Պուտին ջան (Օբամա ջան, Բարոզու ջան), արի մեզ փրկի»: Եթե ՀՀ իշխանությունը նրանց որոշմամբ նշանակվի, ապա ի՞նչ շահ են ունենալու վերոհիշյալ գործիչների դրածոները՝ «ժողովրդին լավ նայելու»: Չէ՞ որ այդ դրածոները ոչ մի կախում չեն ունենալու քաղաքացիների կամքից:

«Դրսի փրկիչ թագավորի» առասպելի ներքին քաղաքական արտապատկերն է «ներսի հերոսի» առասպելը: Այդ հերոսը, ըստ «սցենարի», պետք է գա, գլխատի բոլոր իշխանավորներին, հարուստներին, բացի նրանց ոսկու կճուճները եւ բաժանի դրանց պարունակությունը ժողովրդին:

Իսկ ե՞րբ է որեւէ բան փոխվելու՝ կհարցնեք դուք: Պետք է վերադառնամ հոդվածի սկզբին: Երբ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանա պետություն ունենալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Սեփական պետություն չունենալու ցանկությունը երևի թէ գալիս է մեր պատմությունից։ Հարյուրամյակներով չենք ունեցել սեփական պետությունը, մի տեսակ հետ ենք սովորել։ Անգամ պետություն կառավարելու ձևը չգիտենք։ Սա մեր ժողովրդի մեծագույն դժբախտություններից մեկն է «ցավոք սրտի ոչ միակը»։

  2. Արման says:

    Հայաստանի բնակչության մեծամասնությունը 88թ-ին և 91թ. սեպտեմբերի 21-ին ցանկանո՞ւմ էր պետություն ունենալ:

      • Արման says:

        Իսկ ինչպե՞ս կբացատրեք 88թ. Ղարաբաղյան շարժումն ու 91թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն:

        • Կարեն says:

          Հարցում անցկացնեն։ Եթե ինչ որ հրաշքով հետ գար 88-թվականը ինչպես կվարվեիք։ Դա էլ կլիներ մեզ բոլորիս հուզող հարցի պատասխանը։

        • Վահան says:

          Ղարաբաղյան շարժումը անկախ պետականության հետ ոչ մի կապ չի ունեցել ու չունի…հիշենք Լենին, պարտիա, Գարբաչով ինքնամոռաց վանկարկումը….իսկ սեպտ. 21-ի հանրաքվեի արդյունքը դարձյալ անկախության, անկախ պետականության հետ ոչ մի կապ չունի…ոգեւորության պահ էր, բայց ոչ մտածելակերպով պայմանավորված…հակառակ դեպքում այսօր` 1991 թվից ընդամենը 23 տարի անց չէինք ունենա այն` ինչ ունենք….այսօր գոնե Առավոտ թերթը չէր գրի says….բազմաթիվ հայ ընթերցողներ չէին հանդես գա ոչ հայատառ անուններով…դա էլ հո փողի կամ ՀՀԿ-ի հետ կապված չի…

        • Վահան says:

          Your comment is awaiting moderation.

          Սա է մեր պետական մտածելակերպը

        • Վահան says:

          Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says: Փետրվար 13, 2014 at 18:35

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Դա Առավոտի գրառումը չէ՝ համակարդչային ծրագիր է, որը, ցավոք, հայերեն գոյություն չունի:

          • Վահան says:

            Ես մի անգամ էլ էի անդրադարձել դրան, եւ Իսրայելյան Աննան պատասխանել էր, որ կշտկվի դա: Գուցե կարելի է անջատել այդ գրառումն արտացոլող ոչ հայերեն արտահայտությունները: Բայց եթե հնարավոր չէ, այս պահին, ինչ արած, ստիպված պիտի սպասենք:

  3. Վալոդ says:

    Որպես բնակչության մեծամասնության նեկրայացուցիչ բավական հետաքրքիր տեղեկություններ իմացա ինքս իմ մասին կարդալով ձեր վերջին երկու հոդվածները: Փաստորեն, որպես գործադուլ սիրող մի ծույլիկ, ես իմ պարտքը չեմ կատարում, միայն կարեւորում եմ, որ «թագավորն ու աղաները ժողովրդին լավ նայեն», իսկ ահա դուք շատ ավելի հեռատես եք և միշտ կատարում եք ձեր պարտքը: Հետաքրքրությամբ սպասում եմ ձեր հաջորդ հոդվածին

  4. Վահան says:

    Երբ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանա պետություն ունենալ:

    Շատ ճիշտ եք, պարոն Աբրահամյան ջան…..բայց ո՞նց եւ ո՞ւմ հետ հասնենք այս ցանկությանը….ու ե՞րբ…

  5. Լավատես says:

    Հիմարություն կլիներ, եթե օդանավի ուղեւվորներն ու անձնակազմը ժողովրդավարության օրենքով ունենային հավասար իրավունք օդանավի կառավարման հարցում: Նմանապես հիմարություն է քաղաքացի ուղեւորներից ընտրել կառավարության անձնակազմին. որքան մասնագետ օդաչուն է տարբերվում սովորական ուղեւորից, այնքան էլ մասնագետ պետական պաշտոնյան պետք է տարբերվի սովորական քաղաքացուց: Սովորական քաղաքացուն, քանի դեռ կաշառք չեն տվել, նա անկեղծ համոզված է, որ երբեք կաշառք չի վերցնի, իսկ մասնագետ պետպաշտոնյան դաստիարակվում եւ սովորում է նման պարագաներում ինչպես իրեն պահել, որ ստիպված չլինի կաշառք վերցնել: Որ պետհամակարգում կան իսկապես մասնագետ պետպաշտոնյաներ, դրանում կասկած չկա, որովհետեւ նրանց ուսերին է դրված պետության գոյության ողջ ծանրությունը, ինչպես խորհրդային ժամանակներում՝ համակարգը իրենց ուսերին էին պահում իսկական նվիրված կուսակցականները: Բայց երբ դրսից հատուկ ծառայությունները շատացրին ուղեւորների մասնակցությունը օդանավի կառավարման գործում, մասնագետ օդաչուները էլ պետք չէին օդանավը որպես գունավոր մետաղ վաճառելուց, արդյունքում՝ պետությունը պրծավ:

    Արև-արև եկ, եկ,
    Զիզի քարին վեր եկ,
    Սև-սև ամպեր հեռացեք,
    Արևին ճամփա բացեք:

    Թողեք նա գա մեզ մոտ՝
    Նրա լույսին ենք կարոտ.
    Կարմիր արև եկ, եկ,
    Զիզի քարին վեր եկ:

    Արևն հաղթեց ամպերին,
    Շողքը գցեց սարերին,
    Զիզի քարը տես-տես
    Պսպղում է ոսկու պես:

  6. Rafael says:

    Ես միայն չեմ հասկանում ինչու է խմբագիրը Հայաստանին դնում Ուկրաինայի կողքին….Հայաստանը փոքրիկ և միանգամայն պրոռուսական պետություն է,միանգամայն պրոռուսական,իսկ Ուկրաինան դա մեծ եվրապական պետություն է,որի բնակչության մի լուրջ հատվածը միանգամայն արդարացիորեն չի ցանկանում,որ իր մեծ երկիրը Ռուսաստանի մանրադրամը դառնա……Ուկրաինան գտնվում է Եվրոպայի սրտում և այդ պետությանը գրեթե ոչ մի արտաքին վտանգ չի սպառնում,բացառությամբ իհարկե տնտեսական հարցերին,Հայաստանը՝ընդհակառը,կովկկասյան,ընդգծված ասիական երկիր է շրջափակման մեջ գտնվող և թշնամական երկրներով շրջապատված։Ինչ կապ կա այս երկրների մեջ և ինչպես կարելի է այս երկրների նույն մանրադիտակով դիտարկել։

  7. devid says:

    Գալու են , Գիքոր ջան, գալու են, բա ո*նց, գալու են, որ չգան, դու կգնաս նոր կգան, Գիքոր ջան, որ թողեն `կգան, Գիքոր ջան…Դու Վասոյի չափ չկաս, Գիքոր ջան, քեզանի թույլ մարդ մուրդ գտի կեր, մինչև գան, սոված չմնաս, Գիքոր…

  8. Rafael says:

    ի դեպ մոռացա ճտեմ պարոն Աբրահամյանից,իսկ Դուք ինչ է մարտի 1-ի փոխարեն Ուկրաինական սցենար էիք ուզու՞մ։Ինչ է պիտի մեծամասնությունը,կամ մեծամասնությանը ներկայացնող իշխանությունը նահանջեր ագրեսիվ փոքրամասնության դեմ որ ճիշտ լիներ,բա էլ ուր մնաց դեմո ձյան։

  9. Զավեն says:

    Մեր մշակույթը շատ ավելի Եվրոպական է,քան Ուկրաինականը( ընդհանուր առմամբ,նկատի չունեմ արևմտյան Ուկրաինան:)Ինչ վերաբերվում է այսօրվա հայկական մշակույթին,ապա մեր ճիշտ տեղը, հենց միջինասիական երկրնեի կողքին է: Ծալապատիկ կնստենք, մուղամի տակ,թեյ կխմենք:Եթե ինչ որ մարդիկ ուզում են փրկել դրությունը,իհարկե պետք է նրանց օգնել:

  10. h0par says:

    ամեն ժողովրդի չի տրված պետություն կառուցել եւ պահել: Մեր ազգը այդ դժբախտներից մեկն է, ցավոք սրտի: Այնպես, որ մի անիծեք ՍՍ-ին, նա ընդամենը կատարում է ժողովրդի մեծամասնության կամքը: Մեր ազգը այնքան դժբախտ է, որ նույնիսկ ադեկվատ ընդիմություն չունի: Այնպես, որ ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ երբ ձեզ բռնաբարում են, թուլացեք եւ հաճույք ստացեք:

  11. h0par says:

    20-րդ դարում մեզ բախտի քմահաճույքով 2 անգամ պետականություն է տրվել, 2 անգամ ել այն մսխել ենք, աշխարհին ապացուցելեվ, որ դա մեր կերակուրը չէ: Մենք պատրաստ ենք ապրել արդեն կայացած պետություններում, բայց մերը ունենալու զահլա չունենք: Եկեք գոնե ինքներս մեզ խոստովանենք, որ այս տարածաշրջանի ամենաթույլ ազգն ենք: Առանց ապագայի եւ կասկածելի անցյալով հպարտացող ազգ:

    • Ռուբեն says:

      Հարգելի h0par, Ձեր երկու մեկնաբանություններն էլ ես դիուկ եմ համարում: Բայց ի՞նչ եք առաջարկում, միայն ընդունենք, որ տարածաշրջանի ամենաթույլ ազգն ենք և համակերպվենք բռնաբարությանն ու հաճույք ստանա՞նք: Չե՞ք գտնում, որ դա թույլ կանանց հոգեհարազատ դրսևորում է:
      Դուք խելացի անձ եք երևում և բարձրացված խնդրի վերաբերյալ Ձեր լուծումը հետաքրքիր կլինի իմանալ:

      • Հոպար says:

        Հարգելի Ռուբեն: Շնորհակալություն հաճոյախոսության համար: Ինչ մնում է բարձրացվող խնդրի վերաբերյալ ինչ-որ լուծումներ առաջարկելուն. իմ կարծիքով դա համազգային մակարդակով քննարկման թեմա է, բայց քանի-որ մեծ հաշվով համայն հայության յուաքանչյուր հատված հետապնդում է սեփական շահը, այն վեր դասելով համազգայինից, ապա իմ կարծիքով մոտ ապագայում դա անհնար է: Մեր ողջ պատմության ընթացքում մենք չենք ունեցել ընդգծված համաղգային առաջնորդ, նույնիսկ այնպիսի վառ անձնավորություն ինչպիսին Գարեգին Նժդեհն էր, մեծ վերապահումներով կարելի է անվանել համայկական առաջնորդ: մի խոսքով Ձեր առաջարկածը ծավալուն թեմա է… Ներողություն հակիրճ լինելուս համար

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728