Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին

Մարտ 03,2014 10:20

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին. այն հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցած Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր:

Ողջունելով ու շնորհավորելով Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2015թ. քաղաքամայր Երևանն ի սրտե կհյուրընկալի Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին. «Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է ինչպես Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ մարզամշակութային կյանքի աշխուժացման առումով: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի 2015թ. Համահայկական ամառային խաղերը մայրաքաղաքում անցկացվեն հավուր պատշաճի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մարզական այս խոշոր ստուգատեսին, ի դեպ, Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել՝ ստանալով ամենաշատ պարգևները: Երևանյան մարզիկներն արժանացել են 4 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ, շնորհավորել նրանց ու մաղթել նորանոր հաղթանակներ: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մայրաքաղաքը ներկայացնող թիմերի կողքին:
Նշենք, որ Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցել են շուրջ 400 մարզիկներ, աշխարհի 11 պետությունների 22 քաղաքներից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31