Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնության ժամացույցները գործի դրվեցին (ֆոտոշարք)

Մարտ 03,2014 16:43

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: 

Երեւան են ժամանել Եվրոպայի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ 258 մասնակից: Նրանք չեմպիոնի ու մրցանակակիրների կոչումներից բացի պայքարում են այն 23 ուղեգրերի համար, որոնք Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք են տալիս:

Ամենից շատ մասնակից ունի Հայաստանը՝ 80-ից ավելի: Մեր դրոշի պատիվը պաշտպանում են ինչպես ներկայումս գործող մեր ամենաակտիվ շախմատիստները, այլեւ ավագ սերնդի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ Ռաֆայել Վահանյանը, որոնք հազվադեպ են մասնակցում նմանատիպ խոշորամասշտաբ մրցաշարերի:

P3031434 P3031424 P3031405 P3031398

Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը առաջնության մեկնարկից րոպեներ առաջ բոլոր մասնակիցներին եւս մեկ անգամ հիշեցրեց կանոնները, որից հետո բոլոր 129 ժամացույցները գործի դրվեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31