Լրահոս
Օրվա լրահոսը

Չայրել կամուրջները

Մարտ 13,2014 13:45

Երեկ Վրաստանի իշխանությունները արգելել են Սերգեյ Բեզրուկովի թատրոնի ներկայացումը Թբիլիսիում` այն պատճառով, որ տվյալ դերասանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի եւ մասնավորապես Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը:
Վրաստանի մշակույթի պալատը հայտարարել է, որ այդպիսով պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Նախորդ օրը մի շարք հայտնի եւ սիրված արվեստագետներ` Օլեգ Գազմանովը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Միխայիլ Բոյարսկին, Օլեգ Տաբակովը, Նիկոլայ Ցիսկարիձեն եւ այլք, կոլեկտիվ նամակ են ստորագրել, որով իրենց աջակցությունն են հայտնում Պուտինին` վերջինիս ուկրաինական քաղաքականության կապակցությամբ: Հայտարարությունը ստորագրել է նաեւ Բեզրուկովը: Թե որքանով են 21-րդ դարում տեղին իշխանությանը տրվող հավատարմության երդումները եւ կուսակցության-կառավարության քաղաքականությունը «միաձայն ողջունող» կամ թշնամիների դավերը «ցասումով դատապարտող» նամակները` թողնենք մի կողմ: Պետք չէ հերոսական այլախոհություն պահանջել բոլոր արվեստագետներից` նրանք էլ իրենց շահերն ունեն:

Սակայն անդրադառնանք մեր հարեւան երկրի իշխանությունների կեցվածքին, որն, իմ կարծիքով, նույնպես սխալ է: Երկար չքննարկենք՝ արդյոք Ղրիմի սպասվելիք հանրաքվեն ազգային ինքնորոշման իրավունքի՞ իրագործում է, թե՞ Ռուսաստանի կողմից այդ թերակղզու անեքսիա: Հավանաբար, երկուսն էլ կա, բայց թող ներեն ինձ Ղարաբաղի հետ զուգահեռներ տեսնողները. ավելի շուտ նման է երկրորդի:

Սակայն դա տվյալ համատեքստում ամենաէականը չէ: Ավելի կարեւոր է պահպանել այն կամուրջները, որոնք ստեղծվել էին մեր ժողովուրդների մեջ ռուսական եւ խորհրդային կայսրությունների ժամանակ: Իսկ այդ կապերը, մասնավորապես, ռուսների եւ վրացիների միջեւ նախեւառաջ մշակութային են: Դրա ապացույցները բազմաթիվ են: Այս պահին հիշեցի, որ ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ամենահայտնի գործերից մեկը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» նախերգանքը առաջին անգամ կատարվել է Թիֆլիսում, որտեղ, ի դեպ, կոմպոզիտորի կրտսեր եղբայրը՝ Անատոլին, պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում: Դարեր շարունակ ժողովուրդներն ապրել են ոչ միայն կողք կողքի, այլեւ, կարելի է ասել՝ «իրար մեջ»՝ անկախ ռեժիմներից եւ քաղաքական հանգամանքներից: Հիմա պարզապես վերցնել եւ դեն շպրտել դա, ինձ թվում է՝ խելամիտ չէ: Այո, երբեմն, գուցե՝ շատ հաճախ, արվեստագետները, ինչ-ինչ հաշվարկներ անելով, տուրք են տալիս քաղաքական կոնյունկտուրային: Բայց նրանց պետք է շարունակել ընկալել որպես մեծ ժողովրդի, մեծ մշակույթի դեսպաններ: Դա միայն հարստացնում է բոլորիս: Հակառակ մոտեցումն աղքատացնում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (35)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հարգելի պ–ն Աբրահամյան՛ կարող եմ պատկերացնել թէ քանի քար է շպրտվելու Ձեր վրա « Հավանաբար, երկուսն էլ կա, բայց թող ներեն ինձ Ղարաբաղի հետ զուգահեռներ տեսնողները. ավելի շուտ նման է երկրորդի:» հակառազմահայրենասիրական և ոչ հայեցի արտահայտության համար։ Համարձակ ՄԱՐԴ եք։
    Համոզված եմ որ Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ աշխարհը շարունակել է Բեթովեն լսել։ Արվեստը պետք է տարանջատել քաղաքականությունից։ Արվեստը՛ բայց ոչ այն հայերեն թարգմանությամբ թուքա–արաբական ոռնոցը, որը մատուցվում է մեզ սկսված ռեստորաններից մինչև հեռուստատեսություն։

  2. MARDAMEK says:

    Ճիշտ է ասված «Չայրել կամուրջները».
    Ցավոք սրտի այժմյան կամուրջները փայտից չեն , այլ քարից կամ բետոնից եվ ոչ թե այրվում են այլ քանդվում հնությունից.
    Հետեվաբար կամ պետք է դրանք վերակառուցել , կամ էլ քանդել եվ նորը կառուցել.
    Իսկ եթե ոչ մի բան չարվի ապա դրանք վաղ թե ուշ կքանդվեն.

    Այժմյան մոդան է ամեն ինչ քանդել եվ նորը կառուցել ըստ կառուցողի հարմարավետության.

  3. Hakob says:

    վրացիք, լիտվացի, լատվացի… ուկրաինացի … մեծամասամբ կոմպլեկսավորված հասարակություններ քանի որ իրենց հարևանն է հանճաներ ծնող ռուս հասարակությունը որի հարևանությամբ այդ ազգերի “ազգայնականները” իրենց միշտ զգում են ոչնչույթուններ ու կատաղությունրից ելնում ավերելու ռուսական մշակույթը ու ամեն ինչ, ինչ որ ռուսկան է : Նրանց հիմնական նպատակը ռուսին հակասելն է ու հակառակվելը: Նրանց “հերոսությունը” ավարտվում է անզեն ռուսին 10 հոգով հայոյելով ու ծեծելով, իսկ զինված ռուս տեսնելուց իրենց գալստուկը ուտելով …

  4. Արմեն says:

    “Արվեստը պետք է տարանջատել քաղաքականությունից։ Արվեստը՛ բայց ոչ այն հայերեն թարգմանությամբ թուքա–արաբական ոռնոցը”: Սա ամենաքաղաքանակված հայտարարություններից է, որ կարելի է լսել: Ինչու թուրքա-արաբական ոռնոցը արվեստ չէ? Որովհետև մենք, հայերս, դարերով կոտորվել ու կեղեքվել էնք թուրք-արաբներից? Իսկ Բեթհովենն ու Մոցարտը, Բիթլզն ու Լեդ-Զեփելինը, Սինատրան ու Փրեսլին ու , վերջի-վերջո, Ջաստին Բիբերը, որը շատ ու շատ դեռահասների կուռքն է, արվեստ է` որովհետև գերմանացիք ու ավստրիացիք, բրիտանացիք, ամերիկացիք ու կանադացիք մեր հողերը չէն գրավել ու մեզ չէն կեղեքել? Հարցը անձնական նախասիրությունների մասին չէ, այլ սկուզբունքային մոտեցումների: Եվ, ընդհանրապես, ինչ է “արվեստ”? Որն է “արվեստը”, կամ ոչ “արվեստ”? Ով է որոշողը? Հեռու եմ սահմանումներ տալուց, բայց մի բան վստահաբար կարող եմ ասել`արվեստը խոր, անձնական բնույթ ունի, արվեստը ինդիվիդուալ է, personal: “Արվեստը պետք է տարանջատել քաղաքականությունից։” Չեմ ցանկանում որևե մեկին վիրավորել, բայց այս արտահայտությունը կսազեր, օրինակ, Գալուստ Սահակյանին: Արվեստագետը ազգի ամենակրթված ու մտածող բաղադրիչ մասնիկներից է: Ինտելեկտը, երևույթները վերլուծելու և իր անձնական վերաբերմունքը իր արվեստով արտահայտելու ունակությունը հենց արվեստագետի ամենահզոր ու արդյունավետ “զենքն” է: Ամեն ինչ, ուզենք թե չուզենք, քաղաքականացված է: Հարազատների, ընկերների, նույնիսկ միջընտանեական հարաբերությունները, այս կամ այն չափով, քաղաքականացված են`բխելով և ավանդույթներից, և անձնական նախասիրություններից ու շահերից: Եթե արվեստագետը քաղաքականությունով չզբաղվի, ապա ով? Միայն քաղաքագետները, որոնք, որպես կանոն, այս կամ այն քաղաքական ուժերի ու “չուժերի” շահերն են արտահայտում? Լրագրողները, որոնք, ըստ սահմանումի, պետք է մաքսիմում ինֆորմացիա տան ու մինիմում`սեփական կարծիք? Միջին խավը, որը Հայաստանում, փաստացի, գոյություն չունի? “Հասարակ” ժողովուրդը, որի բացարձակ մեծամասնությունը ղեկավարվում է`”Աստված էլ բեթարից ազատի” ասացվածքով? Քաղաքական գործիչները, ինչպիսին Ս.Սարգսյանն է, Հ. Աբրահամյանը, Գալուստ Սահակյանն ու Լիսկաները? Եվ վերջապես ինչպես “տարանջատել”? Օրենսդրորեն? Միգուցե, մի քայլ ել ետ գնանք, ու հիմնենք կաստայական համակարգ, որոշելով, թե մարդ ինչով իրավունք ունի զբաղվելու`ըստ իր կաստայի?
    P.S. իսկ, ընդհանրապես, քաղաքականությմբ զբաղվել կամ չզբաղվելը, մարդուս իրավունքն ու անձնական կամքի հարցն է, անկախ նրանից, նա արվեստագետ է, թե` ոչ:

  5. Rafael says:

    Իսկ Դուք չեք պատկերացնում,որ շատ ավելի մեծ հնչեղություն ունի հիշյալ արտիսների տեսակետը և նամակը քան կիսապետություն հանդիսացող գաճաճ Վրաստանի ինչ-որ անհասկանալի ֆուկցիաներով օժտված պետական կառույցի կարիկատուրա հիշեցնող օրգանի որոշումը։Դա հզորագուն Ռուսաստանն է իր իսկական մտավորականներով և ինտիլիգենցիայով ու վրացիների թափը հազիվ էլ հերիքի արտիսների նկատմամբ մանր սնկցիաներ կիրառել,հո Մեծագույնին չէին մտածի լրջորեն քննադատել,անգամ իրենց հոգևոր հայրերն են օվկիանոսից այն կողմ մնացել շիվար ու հենց էլ կլինի միշտ,քանզի Ռուսական Հզորագույն Իմպերիան վերականգնվում է ու այդ Իմպերիայի ծննդյան օրն ըստ իս հանդիսանում է սույն թվականի Մարտի 16-ը։

  6. Արսեն says:

    Անմիջապես երևում է իսկական, իրադրությունը վերլուծող և ամենակարևորի վրա հասարակության ուշադրություն բևեռող ժուռնալիստը։ Կարդացի ձեր հոդվածը և իմ համար անմիջապես պարզ դարձավ, որ ռոս-ուկրաինական պատերազմում ամենակարևորը՝ ռուս
    «իրենց շահերն ունեցող», «իշխանությանը հավատարմության երդումները տվող» «արվեստագետների» մուտքի արգելքն է Վրաստան։
    Ւսկ ես, հիմարս, կարծում էի, որ ամենակարևորը՝ Ղրիմի օկուպացիան է, անհայտ երկրին պատկանող և ռուսական զենքով և տեխնիկայով զինված, դիմակավոր բանդիտների կողմից ..)))..
    Բայց դուք ճիշտ եք..)))..
    Առաջարկում եմ, Երևանում Վրացական դեսպանատան առաջ բողոքի ցույց արեք՝ պահանջելով ռուսական արվեստագետների անարգել մուտքը Վրաստան ..)))..

    • Արսեն says:

      Ինչ վերաբերվում է «կամուրջները այրելուն» դրա համար պետք չի անհանգստանալ, իսկական կամուրջները չեն այրվում։ Եվ եթե «ստեղծագործողների» արվեստը իրոք արժեք ունի, վրացիները դրանից օգտվելու ձևը, նույնիսկ արգելքի դեպքում, կգտնեն։

    • Կարապետ says:

      Չես ուզու՞մ արտաշես գեղարմյանի հետ համատեղ գիրք գրես ․․)))..
      Երկու մտքի տիտան որ իրար միանան տիեզերքը շուռ կտան։
      Ոնց որ ասում էր գալուստ սահակյանը տցեք ինձ գեղամյան և ես կշրջեմ մոլորակը։

      • Արսեն says:

        Դու արդեն մոտավորապես պատկերացրիր քե ինչպես է Արտաշես Գեղամյանը գրում ասենք. «ամենակարևորը՝ Ղրիմի օկուպացիան է, անհայտ երկրին պատկանող և ռուսական զենքով և տեխնիկայով զինված, դիմակավոր բանդիտների կողմից»։, ինձ էլ խորհուրդ ես տալիս ՝ համատեղ գիք գրել?…)))..
        Օրնակ նախորդ հոդվածի մեկնաբանությունուն (մեկնաբանությունը գրված էր քո, համարյա ստիպելու, պատճառով) իմաստը այն էր (եթե հասկացել ես..)))..), որ այսօրվա ամբողջ «քաղաքական», ««տնտեսական» և անգամ «լրագրողական» միջավայրը, որ այսօր կա Հայաստանում՝ բոլորը մրցակցոիթյան չգոյության հետևանք են։ Առաջին իսկ մրցակցային սկվազյնյակը կքշի բոլորին։ Ւսկ դու, հանկարծ ենթադրեցիր, որ Արտաշես Գեղամյանը մնալու է, ես էլ նրա հետ գիրք եմ գրելու…
        Ւնչու հատկապես Գեղամյանը? Ամենաարժանավորը նրան գտար?…)))…
        Ւմիջայլոց, լավ կլիներ, մի երկու տող էլ առաջադրված «թեմայով» գրեիր..))..

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Կարապետ, թե բան ունես ասա, թե չէ Մաոգլի մուլտիպլիկացիոնի կենդանիներից մեկին ես հիշեցնում…

        • Կարապետ says:

          Հարգելի Գալուստ, եթե որևէ բան ասելու նպատակ ունենայի, ապա նախ կներկայանայի իմ անուն ազգանունով, այլ ոչ թե որպես “Կարապետ”:

  7. Արմեն says:

    Եթե Հակոբի փոխարեն, մեկնաբանության հեղինակի անունը լիներ, օրինակ, Иван, Николай, Денис (ի դեպ, ոչ մեկն ել ռուսական ծագում չունի), ես չէի զարմանա: Կարող եմ սխալվել`միգուցե Հակոբի երակների մեջ ինչ որ չափով ռուսական արյուն է հոսում? Հակոբ, ես չգիտեմ, թե ինչքանով եք ծանոթ ռուսական արվեստին ու գրականությանը, սակայն մի բան պարզ է`դուք վրացական, լիտվական, լատվիական… ուկրաինական”, և ինչու չէ, հավանաբար հայ մշակույթին, ավելի մոտից ծանոթանալու կարիք ունեք: Նշեմ, որ ինքս ռուսական դպրոց ու ԲՈՒՀ եմ ավարտել: Ինչև է`միգուցե ցարական ժամանակներից առ այսօր, վրացիք, լիտվացիք, լատվիացիք… ուկրաինացիք էն ճնշել ռուսներին? Միգուցե, Նիկոլայ Երկրորդի հրամանով չէր, որ 1903 թվին Հայ Եկեղեցու և եկեղեցական դպրոցների ունեցվածքը առգրավվեց ռուսական իշխանությունների կողմից, այլ մեր Կաթողիկոսի? Միգուցե, ռուս բոլշեվիկների ու Օսմանյան թուրքերի միջեվ համաձայնության հետևանքով չէր, որ 1,5 միլիոնից ավելի մեր հայրենակիցներ նահատակվեցին? Մի պահ կողմ թողնենք “մեծամասամբ կոմպլեկսավորված հասարակություններ”-ը: Միգուցե, ռուսները չեին, որ 18-21 թվերի քաղաքացիական պատերազմի ընթացքում, տասնյակ ու հարյուրհազարավոր իրենց ազգի “սերուցքին” կոտորեցին? Միգուցե ռուսները չեին, որ ГУЛАГ-ը ստեղծեցին ու միլիոնավոր, բացարձակ մեծամասնությամբ, նույն թվին, այդ “մեծամասամբ կոմպլեկսավորված հասարակություններ”-ի անմեղ մարդկանց ռեպրեսիաների ենթարկեցին? Միգուցե, ռուսները չեն այսօրվա Ռուսաստանի քաղաքների փողոցներում մասսայաբար նսեմացնում, ծեծի ենթարկում, հաշմանդամ դարձնում ու նույնիսկ սպանում այդ “մեծամասամբ կոմպլեկսավորված հասարակություններ”-ի ներկայացուցիչներին` “Россия для русских” ու նման այլ նացիստական կոչերի ներքո, միայն նրա համար, որ սրանք ռուս չեն? Ռուսները չեին, որ ուժի միջոցով կոտորեցոին չեչեններին, միայն նրա համար, որ սրանք ուզում էին անկախանալ? Միգուցե, ռուսները չեին, որ իրագործեցին չարաբաստիկ “Кольцо” օպերացիան, որի հետևանքով հայաթափվեցին մի շարք արցախյան բնակավայրեր? Իսկ “погром” երեևույթը, որից հետո այդ բառն օգտագործում են ամբողջ աշխարհում, որպես հոմանիշ ամեն տեսակի ազգային փոքրամասնությունների ջարդ? Շարունակեմ, թե բավական է? Համաձայն եմ, ռուսները տվել են Դոստոեվսկի և Տոլստոյ, Չայկովսկի և Ռիմսկի-կորսակով, Չեխով և Բուլգակով. ուրեմն, որովհետև Գերմանացիք տվել են Գյոթե և Շիլլեր, Բեթհովեն ու Հեգել, մենք պիտի ներենք գերմանացիների սարսափելի հանցագործությունները մարդկության դեմ 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում?
    P.S. ես ինքս, քավ լիցի, ռուսատյաց չեմ, տարիներ աշխատել և ապրել էմ Ռուասատանում, ունեմ բավական չափով ռուս ընկերներ ու բարեկամներ, բայց նախընտրում եմ իրերն իրենց անունով կոչել:

    • Hakob says:

      Արմեն, քո հետ հարց քննակելը նույնն է, ինչ որ քննարելը մայդանի 18 ատրեկանի հետ:
      նույն ամերիկյան լվացքատնով անցած:
      ձեզ բոլորիտ մեղանչել ա պետք: Նախ և առաջ:

    • Hayk says:

      Армен,все написанное Вами –верно! Но скажите,пожалуйста, разве нельзя написать(перечислить) похожее про остальных стран??? Посмотрите хотя бы что творится в Сирии??? Каждая страна “оправдывается” своими национальными интересами!!

    • Հոպար says:

      ստորագրում եմ ամեն մի բառի տակ, քանզի ինքս նույն կենսագրությունն ու կարծիքը ունեմ:

  8. Հրանտ Պապիկյան says:

    Հարգելի Պարոն Աբրահամյան: Վերջերս մի հոդվածում Դուք իրավացիորեն նկատեցիք, որ լրատվությունը պետք է լինի անաչառ` ԼՈՒՐԵՐ ՏԱ, և զերծ մնա որևէ խավի տեսակետը քարոզելուց, կամ մեկ այլ խավին քարկոծելուց: Այս հոդվածում ես տեսնում եմ հետևյալ ուղերձը`
    _Եթե արվեստագետի տեսակետը ընդիմադիր է իր երկրի քաղաքականությանը` նա ազատ, ազնիվ և ճիշտ արվեստագետ է, իսկ եթե նա համաձայն է և սատարում է իր երկրի վարած քաղաքականությանը, ապա նա հաստատ ինչ որ շահեր է հետապնդում, իմա` ծախված արվեստագետ է
    _ Այս կանոնը պարտադիր է “Փիս” երկրների արվեստագետների համար, իսկ “պուպուշ” երկրներում բոլոր արվեստագետները լավն են և կարող են ուղերձներ հղել “փիս” երկրների նախագահներին, ասենք` համասեռամոլների իրավունքները պահպանելու, կամ այլ “ազատական” թեմաներով
    _Ինքնորոշման բոլոր այն դրսևորումները, որոնք դուր չեն գալիս “պուպուշ” երկրներին` սխալ ինքնորոշումներ են և իրականում դրանք պետք է դիտարկել որպես “ոտնձգություններ տարածքային ամբողջականության նկատմամբ”, որոնք հրահրված են “Փիսերի” կողմից
    _Այն տարածքային տրոհումները և միացումները, որոնք կատարվել են “պուպուշ” երկրների “դոբրոյով”` Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, Կոսովո, Մոնտենեգրո` դրանք ճիշտ են,և պետք է դիտարկել միայն և միայն ազատ ինքնորոշման իրավունքի կոնտեքստում
    _ Ղրիմի ինքնավար հանրապետություն ճնշող մեծամասնություն կազմող ռուսները ինքնորոշվելու իրավունք չունեն, քանի որ նրանք… ՌՈՒՍ են, իսկ Արցախահայերը ունեն, քանի որ ՀԱՅ են, և քանի որ մեզ այդպես արդար է թվում:
    _Հայերի ինքնորոշումը միակ “փիս” երկրի ՃԻՇՏ ինքնորոշումն է, քանի որ թուրքերը ավելի “փիս” են
    Ես ճիշտ եմ հասկացել?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ոչ, «պուպուշ» եւ «փիս» երկրներ չկան, ամեն տեղ իշխանությունը կեղծավոր է եւ երեպաշտ: Արվեստագետի վերաբերմունքը իշխանությանը չպիտի, կարծում եմ, լինի ոչ անվերապահ հիացական, ոչ էլ չարացած «աբիժնիկական»:

      • Hakob says:

        իհարե : ասենք մեր Վարդան Մամիկոնյանը, կամ Պապ թագավորը կեղծավոր էին և երեսպաշտ:

        Սա անգլո-ամերիկյան լվացքի գլխավոր արդյունք է, որ ստրկացված ազգերը երբևէ չհամախընբվեն իրենց իշխանությունների շուրջը:

      • Հրանտ Պապիկյան says:

        Այս Ձևակերպմանը լիովին համաձայն եմ:
        Իսկ միգուցե նաև զերծ մնանք ինքնորոշումները սխալ և ճիշտ դասակարգելուց, հաշվի առնելով, որ մեր իսկ` Արցախցի ազգակիցների ինքնորոշման իրավունքը ակտիվորեն վիճարկում է մեր մյուս հարևանը, Հայաստանի գործողություններն էլ որակելով որպես ԱՆԵՔՍԻԱ:
        Այն, որ մեր երկու հարևաններն էլ ակտիվորեն դեմ են լինելու Ղրիմի ինքնորոշմանը, ունի իր հասկանալի բացատրությունը, և պարզից պարզ է, որ դա ամենևին կապ չունի ՈՒկրաինայի նկատմամբ սրտացավության հետ:
        Իսկ մենք միգուցե ԳՈՆԵ զերծ մնանք…?

        • Արսեն says:

          Ինչքան էլ տարօրինակ լինի, այստեղ քո հետ համաձայն եմ..)))..
          Պաշտոնական մակարդակով ամենառացիոնալը Հայաստանի շահերից ելնելով՝ ոչ մի մեկնաբանություն չտալն է։
          Հայաստանի իշխանությունները այդպես էլ անում են, այինքն՝ նրանք, իրենց սովորության համաձայն, ոչինչ չեն անում, բայց այս անգամ դա համընկնում է պետության շահերի հետ …)))…

      • Զավեն says:

        Արվեստագետը պիտի լինի ‘նե ռիբա նե մյասո”ես համաձայն եմ.Իսկ տաղանդները իրենք են որոշում ինչպիսին լինել:

      • Hayk says:

        ??????????????????? Ушли от ответа!!

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Հրանտ, կարծում եմ Արցախի ինքնորոշումը համեմատելը Ղրիմի ռուսների «ինքնորոշման» հետ մեվնույնը կլինի, եթե Հայաստանի «տեղացիները» հանկարծ ուզենան ինքնորշվել եվ «վռնդեն» Հայաստանի «ախպարներին» Արեվմտյան Հայաստան…
      Այդ ամբողջ ներկայացումը որ իրականացնում է Պուտին&Co. իրականում սեփական ամբիցիաների եվ ինքնահաստատման ձգտում է: Ռուսները եվ ուկրաինացիները նույն էթնսից սերվող ժողովուրդներ են եվ կարեվոր չե թե ումն է պատկանելու Ղրիմը վերջին հաշվով…ես չեմ կարծում որ դրա համար ուկրաինացիները արյուն պիտի թափեն…
      Իհարկե Ձեզ հասկանում եմ, Դուք Մաքսայինի կողմնակիցներից եք, եվ Պուտինը ձեր հերոսն է, չե որ նա «անգլո սաքսերին» դեմ է…

      • Հրանտ Պապիկյան says:

        Հարգելի Գալուստ, ոչ մի կերպ չկարողացա վերծանել Ձեր առաջին միտքը, քանզի Արցախի ինքնորոշումը ոչ մի կապ չունի Հայաստանցիների և ախպարների հետ: Հավանաբար դա Ձեր ենթագիտակցության մեջ մնացած` անցյալի ինչ որ անձնական կոնֆլիկտի վերարտադրություն է, որը իրականում գոյություն չունի, քանի որ Հայաստանում վաղուց ախպար հասկացությունը չկա:
        Բացի այդ` Ղրիմից ոչ մեկի չեն արտաքսել կամ վռնդել, և չեն էլ պատրաստվում, ինչպես նաև ոչ մի կաթիլ արյուն այնտեղ չի թափվում… Ըստ իս, Դուք անհաջող լրատվություն եք ստանում այդտեղ…
        Ինչ վերաբերվում է Ձեր հաջորդ մտքին, ապա կարճ ասեմ` Է եթե կարևոր չէ, թե ում է մնալու Ղրիմը, ուրեմը թող ասենք թե ռուսներին մնա, Ձեզ ինչ եղբայր???
        Եվ երրորդ` Դուք դժվար թե կարող եք ինձ հասկանալ, որովհետև չնայած Ձեր անունը ԳԱԼՈՒՍՏ է, Դուք ԳՆԱՑԵԼ եք ձեր հայրենիքից: Իսկ իմ հերոսները բնավ հզոր պետական այրեր չեն, այլ իմ խրամատային ընկերներս, որոնցից շատերը ցավոք այժմ չկան:
        Հ.Գ. Վերևում մեկնաբանողներից մեկին ինչ որ մուլտիկի հերոսի էիք նմանեցնում: Վերջերս ՀՀ ալիքներով անընդհատ մի հիմար գովազդ էր պտտվում` այդ տխրահռչակ պարտադիր կենսաթոշակայինի մասին: Չգիտեմ դիտել եք, թե ոչ, բայց տեղաբնակներիս հաստատ զզվեցրել է: Այնտեղ երկու պստլիկ պերսոնաժներ կան, մեկը սպիտակ շորերով, մյուսը`կարմիր: Եթե դիտել եք` այ այդ կարմիրը, որ պոզեր և պոչ ունի, Ձեզ ոչ ոքի չի հիշեցնում?

    • Hayk says:

      Браво,Грант!!

  9. Արմեն says:

    Հակոբին, նաև բոլորին`ետաքրքիր է, արդյոք, երբ առարկայական փաստարկների պակասը, կամ, ավելի ճիշտ, իսպառ բացակայություն կա, կարելի է “ուղեղդ լվացված է” (այս դեպքում էական չէ, թե ում կողմից), արտահայտությունը համարվել փաստարկ?

    • Hakob says:

      Бывший помощник Рональда Рейгана Пол Робертс — о целях американских санкций против России
      ….
      — А выиграл бы, по вашему мнению, от ассоциации с ЕС сам Киев?

      — Согласно многочисленным отчетам, в странах Евросоюза аномальный уровень коррупции. Если Украина станет интегрироваться с ЕС, то будет разграблена. Ведь ей придется платить огромные кредиты МВФ и вводить жесткие меры экономии. А мы знаем, как работает программа помощи МВФ — посмотрите на Грецию, Кипр, Ирландию. Пенсии, социальные выплаты будут урезаны, чтобы вернуть долги западным банкам. Если украинцам сейчас плохо, то после подписания соглашения с МВФ всё станет гораздо хуже.

      Читайте далее: https://izvestia.ru/news/567410#ixzz2vsCZmm2c

      • Արսեն says:

        Տրամաբանությունը ողղակի «սպանիչ» է..))).. ինչ-որ բան իմանալու համար… խորհուրդ ես տալիս կարդալ… «ռուսական աղբյուր» միայն ռուսական..))).. միայն բացասական (որիշներ չկան էլ)…
        Հիմա քեզ մի օրնակ Ռուսական պրոպագանդայից։
        Եվրոնյուզ. «Հարցվածնրի 41% -ը վստահում է Օբամային, 72%-ը պահանջում է ավելի կոշտ գործողություններ Ռուսաստանի նկատմամբ»։
        Россия-24 «Պիրզիդենտ Օբամայի ժողովրդականությունը գտնվում է ամենացածր կետում։ Հարցվածների միայն 41%-ն են ինչ-որ ձևով ընկալում (хоть кое-как воспринимают действия) պրիզիդենտի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ, մնացածը դեմ են» ..)))..
        Կարող ենք ասել, որ Россия-24-ը խաբեց? Ոչ, չենք կարող..)))..
        Տոկոսը տվել է ճիշտ, մնացածը իրոք՝ դեմ են։ իսկ, որ իր հաղորդումից հետո մարդը, որը ռուսական հեռուստատեսությունից բացի այլ բան չի նայում (հնարավորություն կամ ցանկություն չունի) կենթադրի, որ Ամերիկացիների մնացած 59 տոկոսը դեմ են ընդհանրապես որևէ պատժամիջոցի..)).. դա ալիքի «մեղքը» չէ, ալիքը այդպիսի բան չի ասել…))))…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արմեն, խորհրդային շրջանի «մտածողների» համար «առարկայական փաստարկների պակաս» հասկացողությունը ավելորդ «ցոփություն» է… չեք հիշում… «Կա կարծիք…» «Եստ մնենիե…»…: Մի մարդ, որի բարձի տակի թերթը «Իզվեստիա» ն է, իրեն թույլ է տալիս խոսել «ուեղի լվացման մասին»… նրա ուղեղը Սովետը այնպես է լվացել որ «սխալմամբ» թշնամու բանակն է անցել ու անգլո սաքսերից թոշակ է ստանում…

  10. Hayk says:

    Друзья, давайте мы тоже поймем наши национальные интересы и сохраним этот маленький клочок земли! Не будем превращаться в “инструмента” и не позволим оболванить нас,и ,особенно, наших детей!! Не будем сделать заявлений лишь для того, чтобы понравиться другим!!!

  11. Գալուստ Ենոքյան says:

    Իհարկե եզակի մտավորականներ ու արվեստագետների է հասու հետեվել իրեն խղճի ձայնին, այնպես ինչպիսին էր Սախարովը, Մեր Հայրենիքում Շիրազը, լեզվաբան Էդմոնդ Ավետյանը եվ մի շարք ուրիշներ…: Սակայն լինում են իրավիճակներ երբ մարդիկ անհնարին վիճակներում են լինում, օրինակ իմ կարծիքով լեգենդար ռուս դերասան Ալեքսեյ Բատալովը «Ղրիմի Անեքսիայի» կողմնակից է դարձել ակամա, քանզի նրա անդամալույծ աղջիկը ապագայում խնամակալության կախման մեջ պիտի լինի եվ զառամյալ դերասսանը երկնտրության հնարավորություն իհարկե չունի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31