Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Մեր ստեղծագործ ժողովուրդն ուզենա ռակետ էլ կստեղծի»

Մարտ 27,2014 17:24

 

«Տեղական ռազմական արդյունաբերությամբ գոնե մինիմալով պետք է ապահովված  լինենք, քանի որ ցանկացած հարյուր տարվա դաշնակից հարյուր տարվա ոչ դաշնակից է: Երբ  պետություններն առաջնորդվում են սեփական շահերով, իրավիճակ է առաջ գալիս, որ հերթական շահերից ելնելով` քո հարյուր տարվա դաշնակիցը կարող է քեզ ասել` կներես` չեմ կարող»,-այսօր ԱԺ-ում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա հիշեցրեց, թե նման խնդիրներ ունեցել ենք ու ասաց. «Մենք հայտնվել ենք նման իրավիճակներում, երբ մեր դաշնակիցն ասել է, թե նավթի հոտը շատ լավն էր, գինը շատ լավն էր, փողը շատ լավն էր, բայց կարող է այնպես լինել, որ այդ դաշնակցությունը մի ինչ-որ պահի մոռացության տա: Ուստի ռազմարդյունաբերության տեղական կազմակերպումը առաջնային խնդիրներից եմ համարում»:

Վարդան Այվազյանը նշեց, թե  մեր ժողովուրդը եթե պետք լինի «ռակետ էլ, ինչ որ պետք է կստեղծի». «Մեր ժողովուրդը ստեղծագործ է, նրան տվեք տասնհինգ տարվա աշխատանքի, 100-150 միլիարդի պետական պատվեր գումարի երաշխիք, որ ինքը երաշխավորված լինի, այդ դեպքում ուզենա ռակետ էլ կստեղծի, ինչ որ պետք է՝ կստեղծի: Ի՞նչ եք մտածում: Ստեղծել են, չէ՞, ժամանակին` 1991-1995-ին , այս ժողովուրդն է,  չէ՞, որ դիմակայել է»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31