Լրահոս
Օրվա լրահոսը

Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը կայցելի Հայաստան

Ապրիլ 07,2014 12:05

7 ապրիլի 2014թ, երևան – Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը  Թումոյի հրավերով ապրիլ 12-ին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթյա իր այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կվարի հանրային դասախոսություն,  կհանդիպի Հայաստանում տտ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:

Րաֆֆի Գրիգորյանը և իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները,  ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները և ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝ WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, նաև դասավանդել նյու յորքի համալսարանի ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

Ապրիլի 14-ից 17-ը րաֆֆին Թումոյում կվարի ծրագրավորման առաջադեմ դասընթաց՝ համալսարանի ուսանողներին և տտ ոլորտի մասնագետներին ծանոթացնելով Թվիթերի API-ին, ինչպես նաև՝ միջին մակարդակի դասընթաց գրագետ կոդավորման մեթոդների մասին: Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ www.tumo.org/coding: Իսկ ապրիլի 18-ին րաֆֆին կանցկացնի դասախոսություն՝ «այն, ինչ կարևոր է» խորագրով, ծրագրային մշակման կառավարման թեմայի շուրջ՝ ներկայացնելով Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել է սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: 2011 թվականին բացումից ի վեր կենտրոնը 12-ից 18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է յուրահատուկ փորձառություն՝ բացահայտելու նորարար տեխնոլոգիաների աշխարհը, որտեղ նրանք կարող են զարգացնել հմտություններ չորս հեռանկարային ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա: Ուսուցումը Թումոյում անվճար է
ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր պատանիների համար: Կենտրոնում ուսուցանում է 5000-ից ավել պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:

Գայանե Այվազ յան, Թումոյի հանրային կապերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930