Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր հանցագործության բացահայտմանն աջակցելու համար ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է ոստիկանության վետերանին (Տեսանյութ)

Ապրիլ 08,2014 16:05 Share

Ծանր հանցագործության բացահայտմանն աջակցելու, իր նախաձեռնությամբ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և հանցագործին անձնական ավտոմեքենայով Մեծամորի բաժին տեղափոխելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օգնական, Արմավիրի մարզային վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մարկոս Մովսեսի Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի 26.03.2014 թ. հրամանով պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով:

Նշված հանցագործության` Արմավիր մարզի Մայիսյան գյուղում կատարված սպանության մասին տեսանյութը` այստեղ

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել