Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ սամբիստներն արդեն նվաճել են ութ մեդալ

Ապրիլ 12,2014 23:50

Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստները նվաճեցին ևս հինգ մեդալ:

Պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի:

Պատանիներից Դավիթ Խաչատրյանը /52 կգ/ և Նաիրի Կարապետյանը /81 կգ/ կանգնեցին պատվո երկրորդ հարթակին որպես արծաթե մեդալակիրներ:

Իսկ երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր ամենախոստումնալից մարզիկներից Գրիգոր Մխիթարյանը:  Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս անգամ էլ ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և արժանիորեն գրավեց առաջին տեղը: Ի պատիվ մեր չեմպիոնի Կասերեսի մարզապալատում այսօր նույնպես հնչեց հայոց օրհներգը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, բրոնզե մեդալի էր արժանացել Միշա Նազարյանը /75 կգ/, արծաթե՝ Էռնեստ Հայրապետյանը /60 կգ/, ոսկե՝ երիտասարդների առաջնության 48 կգ քաշային կարգում հաղթած Լենդրուշ Զատիկյանը:

Այսպիսով, մեր մարզիկներն արդեն նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալ:

Հուսով ենք, վաղը՝ ապրիլի 13-ին նույնպես մեդալներ կլինեն:

Սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930